YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ընտանիք

2 օրում երևաց իրական հայ տղամարդու կերպարը․ Ո՞վ է հայ տղամարդը

Կարեն Հակոբյան by Կարեն Հակոբյան
Aprilի 5, 2016թ.
in Ընտանիք
0
2 օրում երևաց իրական հայ տղամարդու կերպարը․ Ո՞վ է հայ տղամարդը
Share on FacebookShare on Twitter

Վերջին ժամանակներում հայ տղամարդու կերպարի արատավորում էր նկատվում։ Սակայն մոտակա օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները վերականգնեցին հայ տղամարդու իրական դեմքը՝ հասարակության և աշխարհի առաջ։

Թաղային հեղինակությունը դարձավ՝ հերոս

Մինչ պատերազմական իրավիճակը, կարծես շատերը մտածում էին, թե հայ տղամարդը պետք է լինի սևազգեստ, թաղային հեղինակություն վայելող, սիրուհիներով և զենքերով պատված։ Իմ կարծիքով՝ սա ամենասխալ պատկերացումն է, որ երբևէ եղել հայ տղամարդու մասին։

Հայ տղամարտու իրական դեմքը

Հայ տղամարդը կրկին անգամ ցույց տվեց իր իրական դեմքը։ Նա ապացուցեց, որ պատրաստ է պաշտպանել՝  իր հայրենիքը, միաժամանակ վտանգի տակ դնելով սեփական կյանքը։ Երբ մարդը կանգնում է լուրջ ընտրության առաջ, պարտավոր է որոշումներ կայացնել՝ նախապես խորը քննելով իրավիճակը։ Որոշում կայացնելը հատկապես բարդ է այնպիսի իրավիճակներում, երբ նժարի մի կողմում դրված է կյանքդ, ինչը շատ թանկ է ցանկացած մարդու համար։
Եվ ահա, թե ինչպես արձագանքեց հայ տղամարդը։

armenian-woman-yerevanstyle

Հայ տղամարդը կյանքը կտա

Հայ տղամարդը ապացուցեց, որ կարիք չունի երկար մտածելու, երբ խնդիրը վերաբերում է իր ընտանիքի, երեխայի և հայրենիքի պաշտպանությանը։ Նման որոշումները նա ընդունում է առանց երկար մտածելու, բայց միևնույն ժամանակ խորը գիտակցումով, թե ինչ վտանգավոր քայլ է կատարում։
Ինչու՞ են նրանք այսպիսին։ Մեկ պատճառով․ նրանք սիրում են իրենց ընտանիքներն ու հայրենիքը։ Երբ սիրում ես մեկին, այդժամ պատրաստ ես կայնքդ էլ տալ, միայն թե նա երջանիկ ապրի։ Հայ տղամարդը ապացուցեց, որ սիրում է իր հայրենիքը, երեխային և իր ընտանիքը։

Հայ տղամարդը սիրում է

Աշխարհը շատ է մտորում, թե ո՞վ է իրական տղամարդը։ Ելնելով կյանքի փորձից կամ որևէ մասնագիտական եզրակացություններից՝ տարբեր խորուրդներ են տալիս, թե ինչպե՞ս պետք է լինի տղամարդը կյանքում, ընտանիքում, սիրած էակի հանդեպ, որ կարողանա դրսևորել հոգատարություն, նրբություն, հարգանք և այս ամենով կարողանա ապացուցել իր սերը։

Եթե պատմությամբ հետ գնանք, ապա կարող ենք տեսնել մի տղամարդու կերպար, որը օրինակելի դարձավ ողջ աշխարհի համար։ Այդ տղամարդու անունն էր Հիսուս, որին Քրիստոս էին կոչում։
Ի՞նչ արեց Քրիստոսը, նույն ինքը Հիսուսը, ով Աստված է և Աստծո Որդի․
Իր կյանքը տվեց, որ մարդկությունն ապրի։
Ինչի՞ համար արեց նման բան։
Արեց, քանի որ սիրեց մարդկանց։

Ի՞նչ է անում հայ տղամարդը։ Իր կյանքն է դնում վտանգի տակ։ Ինչու՞ է անում։ Անում է, քանի որ սիրում է իր ընտանիքն ու հայրենիքը։
Սա՛ է իրական տղամարդու կերպարը, որը եղել է մեր մեջ։ Վաղ ժամանակներից սկսած, երբ թշնամին իր զինվորներին ստիպում էր՝ պատերազմելու հայի դեմ, հայ տղամարդը աշխարհով մեկ կամավոր էին գնում՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։

Հայ տղամարդը լցված է հույսով և հավատով

Հայ տղամարդու ձեռքից կարող ես վերցնել ամեն բան, բացառությամբ հույսից և հավատից։
Պատերազմի մեջ առաջ է վազում նա, ով հավատում է իր հաղթանակին և նրան, որ ամեն բան լավ է լինելու։ Միևնույն ժամանակ պատերազմից փախչում է նա, ով կորցրել է հույսը ապագայի հանդեպ, և չի հավատում իր հաղթանակին։

armenian-hayuhi-yerevanstyleԵրանելի է հայուհին

Երանելի է այն կինը, ով ապրում է այնպիսի տղամարդու կողքին, որի համար ընտանիքի շահերն ավելի բարձր են՝ իր սեփական շահերից։
Աշխարհում տարբեր ազգերի տղամարդիկ փիլիսոփայում են, թե ինչ է սերը և նվիրում գեղեցիկ ծաղիկներ, իսկ հայ տղամարդը իր կյանքն է տալիս, որ իր կինը ունենա ապագա։ Նմանօրինակ պահվածք չես տեսնի ամեն երկրում։
Օրինակ՝ Սիրիան նույնպես գտնվում է պատերազմի մեջ, և շատ տղամարդիկ փախչում են իրենց երկրից, ապաստան գտնելով Եվրոպայում, Սիրիայում՝ թողնելով իրենց ընտանիքները։ Մի՞թե նրանք չեն գիտակցում, որ իրենց երեխաներն ու կանայք վտանգի տակ են, իհարկե գիտակցում են, սակայն․․․
Հայ կնոջ մոտ հաստատվեց այն փաստը, որ հայ տղամարդը սեփական կաշին փրկելու համար երբեք չի լքի իր հողը, առավել ևս ընտանիքին թողնելով մենակ։
Հայ տղամարդը կգնա թե՛ արտագնա աշխատանքի, թե՛ անգամ պատերազմելու, որպեսզի ապահովի իր ընտանիքի ապրուստն ու խաղաղությունը։

Ինչպե՞ս է ձևավորվում կերպարը

Մարդկանց մեջ կերպարը ձևավորվում է տարբեր ճանապարհներով (ոգեշնչվելով ֆիլմերից, տեսահոլովակներից, արվեստից, գրականությունից և այլն)։
Մինչ այսօրվա պատերազմական իրավիճակի զարգացումը, հայ տղամարդու կերպարը կարծես ձևավորվում էր՝ ոգեշնչվելով սերիալներից, ֆիլմերից․․․
Իսկ հիմա․․․
Խնդրեմ, կարող եք տեսնել մի կերպար, որը բնավ չի ձևավորվել ո՛չ ֆիլմերից, ո՛չ էլ սերիալներից։ Այսօրվա հայ տղամարդու կերպարը ձևավորվել է կյանքից։ Այն կյանքից, որը նա ապրում է հիմա, այն կյանքից, որում նա հայտնվել է երկընտրանքի առջև․ մնա՞լ այն միֆային ու սերիալային կերպարի մեջ, որպես թաղային հեղինակություն, թե՞ սիրել իր տունն ու ընտանիքը, սիրել հայրենիքն ու լինել իրական տղամարդ։
Եվ այսօրը թող բոլորիս համար դառնա հիշվող իրականություն։ Երբե՛ք չմոռանանք, թե ով էր հայ տղամարդը՝     1․000 տարի առաջ, ով էր հայ տղամարդը՝ 1994 թվականին, և ով է հայ տղամարդը՝ 2016 թվականին։

Վստահ եմ, որ իրական տղամարդկությունը մեր գեների մեջ է դրված՝ Աստծո կողմից, և ոչ ոք չի կարող այն ջնջել։
Հավատացած եմ, որ եթե 100 տարի հետո էլ հայ ընտանիքին կամ Հայաստանին վտանգ սպառնա, հայ տղամարդը դարձյալ ոտքի է կանգնելու կամավոր, գնալու է ռազմի դաշտ՝ հավատքով, քաջ և ուրախ։
Սա առիթ է ևս մեկ անգամ հպարտանալու հայ կնոջը, քանզի նրան պաշտպանողը հայ տղամարդն է և հայոց բանակը։ Բանակ, որը պատրաստ է իր կյանքը տալու, հանուն իր երկրի ապահովության և պայծառ ապագայի։

Yerevanstyle – ը սպասում է ձեզ։

Yerevanstyle – ի անձնակազմը բարի ծառայություն է մաղթում բոլոր հայ տղամարդկանց։
Հայաստանը և սփյուռքը հպարտանում են ձեզանով քաջ զինվորներ։ Թող Աստված ձեր կողքին լինի և նույն ժպիտը, որով մեկնել եք, ուղեկցի ձեզ նաև՝ վերադարձի ճանապարհին։
Մենք սպասում ենք ձեզ և աղոթում՝ ձեզ համար։

 

Tags: ընտանիքհայՀայաստանհայրենիքպատերազմսերտղամարդ
ShareTweetShare
Previous Post

«Առանց կանանց անհնար է լիարժեք տղամարդ զգալ»․ Կարեն Քոչարյան

Next Post

«Սերից Էրված» Եվա Եգանյան

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ:

Related Posts

80 տարի միասին. Գինեսի ռեկորդների գրքում հայտնված աշխարհի ամենատարեց ամուսնական զույգը պատմել է ամուսնության հաջողության գրավականի մասին
Աշխարհ

80 տարի միասին. Գինեսի ռեկորդների գրքում հայտնված աշխարհի ամենատարեց ամուսնական զույգը պատմել է ամուսնության հաջողության գրավականի մասին

29 August 2020
79
Մի վախեցեք անել առաջին քայլը. ինչպե՞ս հաշտվել վեճից հետո
Ապրելակերպ

Մի վախեցեք անել առաջին քայլը. ինչպե՞ս հաշտվել վեճից հետո

29 August 2020
55
Կանանց 8 արարք, որ կարող է զայրացնել տղամարդկանց
Ապրելակերպ

Կանանց 8 արարք, որ կարող է զայրացնել տղամարդկանց

25 August 2020
137
Ընտանիքում հարաբերությունները վերականգնելու 4 պահանջմունք
Ընտանիք

Ընտանիքում հարաբերությունները վերականգնելու 4 պահանջմունք

22 August 2020
56
9 արտահայտություն, որոնք նույնքան կարևոր են, որքան «Ես քեզ սիրում եմ»-ը
Ապրելակերպ

9 արտահայտություն, որոնք նույնքան կարևոր են, որքան «Ես քեզ սիրում եմ»-ը

4 August 2020
66
Երջանիկ կնոջ օրագրից. 6 արգելված արտահայտություն՝ ուղղված ամուսնուն
Ապրելակերպ

Երջանիկ կնոջ օրագրից. 6 արգելված արտահայտություն՝ ուղղված ամուսնուն

4 July 2020
108
Load More
Next Post
«Սերից Էրված» Եվա Եգանյան

«Սերից Էրված» Եվա Եգանյան

«Սերդ ինձի վառել ա» Սամսոն Պանյան, Եվա Եգանյան

«Սերդ ինձի վառել ա» Սամսոն Պանյան, Եվա Եգանյան

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In