Որպեսզի քեզ ընկալեն որպես անհատ՝ ամենից առաջ անհրաժեշտ է լինե՛լ անհատ։
Մարդը, ով ունի նպատակայնություն, օժտված է մտավոր բարձր ունակություններով, ունի սեփական ոճը, սեփական դիրքորոշումը, ապա անկասկած կընդունվի որպես անհատ։ Այն ամենը, ինչ տղամարդը ասում է ձեր գրավչության մասին լիովին բնական է (ընդ որում սեռական գրավչությունը դրական ազդեցություն է գործում ոչ միայն տղամարդկանց հետ գործարար հարաբերություններ կառուցելիս, այլ նաև հենց իրենց՝ կանանց հետ)։
Տղամարդիկ, որպես կանոն, լիովին գրավչություն չունեցող անհատներին բավականին ցածր գնահատական են տալիս։ Դե իսկ եթե ձեր գործընկերը կին է, ապա նրա մոտ, ամենայն հավանականությամբ, բացասական արձագանք առաջ կբերի գրավիչ չլինելու հանգամանքը։ Ցանկացած ֆորմալ հարաբերություններ ենթադրում են պահպանման ենթակա կանոնների մեծ շարք։
Գոյություն ունեն մի շարք կանոններ, որոնց ի կատար ածումը թույլ է տալիս զրուցակցի հետ կառուցել (անկախ նրա սեռից) գործարար հարաբերություններ։ Դրանք են.
- Դիրքը,
- Հայացքը,
- Ձայնը,
- Խոսքի արագությունը,
- Ձեռքսեղմում,
- Վարվելակերպ,
- Ժեստեր,
- Հեռավորություն,
- Տիրեք իրավիճակին:
Discussion about this post