2016թ. օգոստոսի 3-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Թամարա Ավանեսյանի երկրորդ՝ «Գործարար Էթիկայի հիմունքներ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին՝ հայտնի գործարարներ, վերլուծաբաններ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային կապերի, մարքեթինգի մասնագետներ, արվեստի գործիչներ, ուսանողներ, լրագրողներ և այլոք…
Թամարա Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, հաշվապահ, ինչպես նաև հանդիսանում է «Գործարար Էթիկա» գրքի հեղինակը:
«Գործարար Էթիկայի հիմունքներ» գիրքը հիմնական գաղափարների վերաբերյալ հայերեն լեզվով ձեռնարկ կազմելու Թամարայի երկրորդ աշխատանքն է: Գործարար էթիկայի վերաբերյալ գիրքը գրելու նրա մտահաղացնումն առաջացել է այն ժամանակվանից, երբ նա սկսել է հաճախել էթիկայի դպրոց: Այդ ժամանակահատվածից սկսած նա սկսել է ուսումնասիրել էթիկան և հասկացել, որ գործարար էթիկայի ոլորտը մեզ մոտ շատ բաց է և գրեթե ոչ մի կազմակերպություններ չեն կիրառում գործարար էթիկայի կաննոները լիովին իրենց բիզնես ոլորտում:
Ինչու՞ հենց բիզնես էթիկա, քանի որ էթիկան ունի բազմաթիվ ճյուղեր: Լինելով բիզնես ոլորտում, Թամարային շատ է գրավել այդ կանոնները, քանի որ բազմիցս շփվելով կազմակերպությունների հետ, նկատել է, որ գրեթե հիմնական մասը անգամ չգիտեն, թե ի՞նչ է բիզնես էթիկան:
Բիզնես էթիկան բարոյական նորմերի համախումբ է, որը որոշում է մարդու վերաբերմունքը մասնագիտական պարտականություններին, և դրանում նաև շրջապատող մարդկանց, որոնց հետ նա կապված է իր գործունեության բնույթով։
Գիրքը բաղկացած է 6 գլխից:
Առաջին գլխում խոսվում է գործարար էթիկայի էության և կիրառության մասին, որի շրջանակներում ընդգրկված է էթիկայի հասկացությունը, որտեղ են նրա արմատները, խոսվել է հայտնի փիլիսոփաների՝ Սոկրատեսի, Կանտի և Արիստոտելի տեսությունների մասին, իսկ հետո գործարար էթիկայի հասկացության և կարևորության մասին:
Երկրորդ գլուխը վերաբերվում է գործարար էթիկայի սկզբունքների մասին, որոնց շրջանակներում ընդգրկվում են՝ արտաքին տեսք, գործարար հանդիպման կանոններ, նամակագրություն, խոսքի մշակույթ, էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ և այցեքարտի ձևավորման մի քանի խորհուրդներ:
Գիրքը ներկայացնելուց հետո, նաև քննարկվել է այցեքարտերի ձևավորման և կիրառման թեման:
Գրքի երրորդ գլուխը նվիրված է գործարար կնոջ իմիջին, որտեղ մանրամասն խոսվում է շփման ոճի և հագուստի մասին:
Չորրորդ գլխում խոսվում է հեռախոսազրույցների վարման էթիկայի մասին, մանրամասն նկարագրվում է հեռախոսային խոսակցությունների ճիշտ վարման կարգի մասին:
Հինգերորդ գլխում ներկայացված է գործատու-աշխատող հարաբերությունների բարոյական սկզբունքների մասին, որի մեջ խոսվել է գործատուի և աշխատողի պարտականությունների մասին և ինչու՞ է անհրաժեշտ գործատու-աշխատող փոխհարաբերությունների ճիշտ ձևավորումը:
Վեցերորդ գլուխը նվիրված է գործարար շփման և փաստաթղթերում ճիշտ խոսքի էթիկայի կիրառմանը:
Գիրքը հրատարակվել է 2016 թվականին, այն բաղկացած է 187 էջից:
Աշխատանքի նպատակն է ընթերցողին տալ գիտելիքներ էթիկայի և վարվելակերպի կանոնների վերաբերյալ, որոնք կօգնեն նրանց կանոնավոր կերպով իրականացնել կառուցողական փոխգործունեություն արտադրական և սոցիալական ոլորտներում, հատկապես՝ հաջողությամբ կապ հաստատել կոլեգաների հետ, արդյունավետ կերպով կազմակերպել հաղորդակցություն և օգտագործել ստացած գիտելիքներն ու ունեցած ունակությունները մասնագիտական գործունեության ոլորտում։
Որպեսզի գործատուները և աշխատողները հնարավորինս զերծ պահեն իրենց կոնֆլիկտներից, պետք է հետևեն այս նշանաբանին՝ «Հաջողությունը ունի գաղտնիք – դա բիզնես էթիկան է»:
Որպես հեղինակ, Թամարան, խորին երախտագիտություն է հայտնում իր բոլոր ընկերներին և գործընկերներին՝ մշտապես արված օգտակար և արժեքավոր առաջարկությունների համար:
Discussion about this post