Հետաքրքրաշարժ

10 զարմացնող փաստ, որոնց մասին չեք իմացել

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Գիտական և պատմական տեղեկությունները ի զորու են միշտ ապշեցնելու, քանզի քչերն են տեղեկացված լինում դրանց չնչին մասից անգամ:

Ներկայացնում ենք դրանցից 10-ը:

Գրիր, թե քանի՞սը գիտեիր այս զարմանահրաշ շարքից:

  1. Մոտ 80.000 մարդ ավարտել է McDonald’s-ի համալսարանի համբուրգերական բաժինը՝ համբուրգերագետի որակավորմամբ։
  2. Չինաստանում տարեկան մոտ 4 մլն կատու են ուտում։ Այն դելիկատես է համարվում։
  3. Լեոնարդո դա Վինչին երկար ժամանակ չէր կարողանում 2 բնորդ գտնել  «Խորհրդավոր ընթրիք»-ի կենտրոնական կերպարներին պատկերելու համար: Ի վերջո, Քրիստոսի բնորդ է դառնում եկեղեցական երգչախմբի երգիչներից մեկը: Եվս 3 տարի նա փնտրում է Հուդայի բնորդին և մի օր հանդիպում մի կեղտոտ հարբեցողի, ում հրավիրելով պանդոկ, անմիջապես սկսում է պատկերել, որպես՝ Հուդա: Երբ վերջինս ուշքի է գալիս, խոստովանում է, որ նա արդեն բնորդել է նկարչին 3 տարի առաջ, երբ երգում էր երգչախմբում: Այդ ժամանակ նա մարմնավորել էր Քրիստոսի կերպարը:
  4. Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է:
  5. Չինական  պարիսպը  կառուցվել  է  Շի  Հուանդի կայսեր  հրամանով  Ք.ա.  214-204 թթ.:  Շինարարությանը  մասնակցել  են միլիոնավոր  աղքատ  հողագործներ:  Կարճ  հատվածները  միացնելով`  կառուցել են  աշխարհի  ամենաերկար  պատը,  որը  ձգվում  է  մոտ  2200 կմ:   Պարսպի  բարձրությունը  հասնում  է  15 մետրի  և  այնքան  լայն  է,  որ  ավտոբուս  կարող  է  անցնել:
  6. Կիվիի պտուղները իրենց հատկություններով շլացրել են գիտնականներին
    Ճապոնական գիտնականները գտնում են,որ կիվիից օգտակար միրգ չկա: Նրանք ուսումնասիրել են բազմաթիվ մրգեր և եզրակացրել,որ կիվին իր օգտակարությամբ գերազանցում է նարնջին,խնձորին, լիմոնին և մյուսներին: Ամենաօգտակարը դեղին կիվին է,չնայած մեզ ծանոթ կանաչը պակաս չէ:
    Իհարկե գիտնականները էքսպերիմենտ են արել; Նրանք մի քանի կամավորի առաջարկել են օրական ուտել երեք կիվի և հետևել են նրանց ինքնազգացողությանը,ինչը հոյակապ է եղել: Գիտնականները դա բացատրում են կիվիի մեջ պարունակվող մեծ քանակի անտիօքսիդանտներով:
    Կիվին կարող է կանխել այնպիսի մահացու հիվանդություններ ինչպիսիք են ատերոսկլերոզը, սրտի անբավարարությունը,Ալցգերմերի հիվանդությունը,քաղցկեղը և Պարկինսոնի հիվանդությունը:
  7. Ո ՞րն է ամենաերջանիկ տարիքը
    Բրիտանացի պրոֆեսոր, “You’re Looking Very Well” գրքի հեղինակ Լյուսիա Վոլպերտը տեսակետ է արտահայտել, որ մեծանալով մարդիկ ավելի երջանիկ են դառնում: Ըստ նրա հաշվարկների` ամենաերջանիկ տարիքը 85-ն է: Մասնագետներն այս փաստը բացատրում են մի քանի պատճառներով: Բանն այն է, որ մեծահասակների ուսերին այլեւս չի ծանրանում պատասխանատվության զգացումը, եւ նրանք կարող են վայելել կյանքը:
    Վոլպերտի կարծիքով` պատանեկան տարիքում մարդ ապրում է սովորական կյանքով եւ առանձնապես երջանիկ չէ: Այնուհետեւ անկում է տեղի է ունենում, որը տեւում է մինչեւ 45 տարեկանը: Այն կապված է ընտանիքի եւ աշխատանքի վրա ողջ ուժերը ծախսելու հետ:
  8. Շտրիխ կոդով առաջին ապրանքը եղել է Wrigley’s մաստակը:
  9. Փղի ոտքը արտաքինից շատ մեծ է թվում, կարծես հսկա լայն խողովակ, բայց իրականում փիղը քայլում է ոտքի թաթերի վրա: Նրա կրունկը բարձրացած է, իսկ ստորին տափակ շերտը ճարպի կուտակման արդյունք է:
  10. Գիտնականների կարծիքով  քնի ժամաքանակի խախտման հիմնական պատճառներից մեկը անսահմանափակ ինտերնետի առկայությունն է:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը