Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու սպորտը կօգնեն հաղթահարել խրոնիկական հոգնածության համախտանիշը: Այդ մասին տեղեկացնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները:
Խոշոր հետազոտության ընթացքում մասնագետները երկու տարի շարունակ հետևել են համախտանիշի հարյուրավոր զոհերի: Պարզվել է, որ նրանք, ովքեր առավելագույն ֆիզիկական ակտիվություն են պահպանել, հոգնածության խնդրին զգալիորեն քիչ են բախվել:
Ժամանակին խրոնիկական հոգնածությունն ընդհանրապես հիվանդություն չէր համարվում, սակայն այժմ իրավիճակը փոխվել է:
Միայն Մեծ Բրիտանիայում դրանից մոտ քառորդ միլիոն մարդ է տառապում, որոնք բողոքում են ծայրաստիճան հոգնածությունից, հոդացավից, գլխացավից, ինչպես նաև հիշողության հետ կապված խնդիրներից:
Discussion about this post