1․ Սխալներ թույլ չտալը նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով:
2․ Մեծ գործ կատարելու միայն մեկ սկզբունք կա՝ սիրել այն: Եթե դրան չեք հասել, սպասեք: Մի՛ զայրացեք: Թող ձեր սիրտը հուշի ձեզ։
3․ Կարծում եմ՝ եթե որևէ բան եք արել և լավ չի ստացվել, պետք է որևէ նոր բան անեք, երկար ժամանակ նույն տեղում չմնաք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:
4․ Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց պլանները՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:
5․ Եղել է ժամանակ, երբ ես քնում էի ընկերներիս սենյակների հատակին և շշեր էի բաժանում՝ բուրգեր գնելու համար: Մի քանի միլիարդ արժեք ունեցող սեփականության տեր դառնալուց հետո իմ կյանքը մի փոքր փոխվել է, բայց երդվում եմ՝ ոչ ես:
6․ Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում:
7․ Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:
8․ Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն ինքդ հարթես:
9․ Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Ամենակարևորը՝ քաջություն ունեցեք ձեր սրտին և ինտուիցիային հետևելու համար: Նրանք գիտեն՝ ինչ ես դու իրականում ցանկանում դառնալ:
10․ Ժամանակը սահմանափակ է, այն մի ծախսեք ուրիշի կյանքով ապրելու վրա:
11. Պետք չէ տխրել և լքել կյանքը: Իսկ եթե կյանքը լքել է քեզ, արժե տխրել:
12. Մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն փոփոխությունների պատճառ է: Այն մաքրում է հինը՝ նորի համար ճանապարհ բացելու համար:
13. Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք; Հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:
14․ Առավոտյան արթնանալ և աշխատանքի գնալ ստիպում են միայն այն փայլուն գիտելիքներով մարդիկ, որոնք աշխատում են մեզ հետ: Ես միշտ ասել եմ, որ աշխատակիցների ճիշտ ընտրությունը ցանկացած գործի հաջողության գրավականն է։
15․ Ավելի լավ է «ստեղծել» վաղվա օրը, քան անհանգստանալ այն մասին, որ երեկվանն այնքան էլ լավը չէր:
Discussion about this post