Գիտություն և ՏՏ

Մարդկության ինտելեկտն աղետալի անկում կապրի

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորոտում ածխաթթվական գազի պարունակության բարձրացումը կարող Է աղետալիորեն ազդել մարդկանց իտելեկտուալ ունակությունների վրա, տեղեկացնում է phys.org-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես է ածխածնի երկօքսիդի մակարդակի բաձրացումն ազդում երեխաների ուսուցանելիության վրա: Նախորդ գիտափորձերը ցույց են տվել, որ գազի բարձր պարունակությունն իրոք ներգործում է մտավոր ունակությունների վրա, սակայն խնդիրը հեշտությամբ լուծվում է՝ օդափոխելով սենյակը:

Միևնույն ժամանակ անհայտ էր այն ազդեցությունը, որը գործում է մեծ քանակությամբ ածխաթթվական գազ պարունակող թարմ օդը: Մասնագետներն ուսումնասիրել են երկու սցենար: Առաջինում մարդկությունը նվազեցնում է մթնոլորտ արտանետվող ածխաթթվական գազի քանակը, երկրորդում արտանետումները մնում են նախկին մակարդակի վրա: Պարզվել է, որ աշակերտների կոգնիտիվ ունակությունները նվազում են ցանկացած դեպքում: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ լավագույն տարբերակով մինչեւ 2100 թվականն ինտելեկտի անկումը կկազմի 25 տոկոս, վատագույն տարբերակով՝ 50 տոկոս:

Հ.Գ. Իսկ մարդկության ինտելեկտի անկմանը, ցավոք, նպաստում է ոչ միայն ածխաթվական գազի առկայությունը, այլ օր օրի զարգացող տեխնոլոգիաները, որոնք յուրաքանչյուրիս փոխարեն սկսում են մտածել, հաշվել և գործել:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը