- Էյֆելյան աշտարակի այցելուների համար անհրաժեշտ մուտքի տոմսերը տպագրելու համար ամեն օր օգտագործվում է մոտ 2 տոննա թուղթ:

2. Ուկրաինայի Խարկով քաղաքում կա Էյֆելյան աշտարակի 30 կրկնօրինակ:

3. Աշտարակը փոխում է իր բարձրությունը՝ կախված տարվա եղանակից։ Քանի որ այն պատրաստված է ձուլված երկաթից, ամռանը արևի տաքությունից մետաղը լայնանում է, ինչի հետևանքով կառույցը բարձրանում է մոտ 17 սմ-ով:
4. Էյֆելյան աշտարակի կառուցման վրա աշխատել է 300 բանվոր: Կառույցը բաղկացած է 18038 երկաթյա տարրից: Ամբողջական զանգվածը 10000 տոննա է, իսկ բարձրությունը ՝ նոր ալեհավաքով, 324 մետր:

5. Էյֆելյան աշտարակը կառուցվել է 1889թ-ի Փարիզի ցուցահանդեսի համար, որպես մուտքի կամար: Նախատեսված է եղել այն 20 տարի անց ապամոնտաժել:

6. Աշտարակի մաքրության համար տարեկան օգտագործվում է մոտ 25000 աղբի տոպրակ:
7. Եթե հրաժարվեք օգտվել գործող վերելակներից, ապա անհրաժեշտ կլինի անել մոտ 1710 քայլ, աշտարակի ամենաբարձր կետին հասնելու համար:
8. Էյֆելյան աշտարակը բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով ՝ կապույտ, սպիտակ և կարմիր: Այժմ կրում է բրոնզի երեք երանգներ:

9. Մի շարք աղբյուրներ աշտարակը համարում են աշխարհում ամենաշատ լուսանկարված վայրը:
10. Եվ վերջին զավեշտալի փաստը աշտարակի մասին: Էյֆելյան աշտարակը ամուսնացած է Սան Ֆրանցիսկոյում բնակվող 34-ամյա Էրիկա Լաբրիի հետ: Իշխանություններն իհարկե չճանաչեցին ամուսնությունը: Աղջկան թույլ տվեցին միայն փոխել ազգանունը` Էրիկա Էյֆելի:
Discussion about this post