Այս օրերին համացանցում սկսեց մեծ տարածում գտնել Ավտրալիայի հրդեհվող նկարը՝ իբրև տիեզերքից պատկերված նկար ՆԱՍԱ-յի կողմից:
YerevanStyle.com-ը գնաց նկարի հետքերով և պարզեց, որ այն ամենևին էլ ֆոտոնկար չէ, այլ եռաչափ գրաֆիկա, որ արտացոլում է ոչ թե մեկ ակնթարթ, այլ վերջին մեկ ամսվա հրդեհների օջախները:
Նկարի հեղինակ Էնթոնի Հերսեյը մարզաբանում է snopes.com-ում, որ «Սա Ավտրալիայի հրդեհների եռաչափ պատկերումն է, ոչ թե մեկ ֆոտոնկար, ինչպես ներկայացնում են լրատվական կայքերը: Այն հիմնված է 05.12.2019-05.01.2020 ժամանակահատվածում Նասայի հրապարակած պատկերների հիման վրա»:
Գրաֆիկայի հեղինակն այնուհետև պարզաբանում է, որ պատկերն ամենևին էլ չի արտացոլում այժմյան իրավիճակն Ավստրալիայում: «Այո, նշված հատվածները իսկապես հրդեհվել են, սակայն ոչ միաժամանակ, և դրանցից շատերն արդեն մարված են և կարող են չարտացոլել ներկայիս իրավիճակը»:
Discussion about this post