Սպորտ

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի տարվա թիմը

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է երկրպագուների վարկածով տարվա խորհրդանշական հավաքականը:

Նոյեմբերի 26-ից սկսկած ամբողջ աշխարհի երկրպագուները ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկել են տարվա թիմի համար, որտեղ ընդգրկվելուն 50 առաջատար ֆուտբոլիստ է հավակնել Եվրոպայից: Քվեարկությանն ավելի քան 2 մլն մարդ է մասնակցել:

Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են Չեմպիոնների լիգայի նախորդ դափնեկրից՝ «Լիվերպուլից» միանգամից 5 ֆուտբոլիստ:

Դարպասապահ. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»)

Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Մաթեյս դե Լիխտ («Այաքս»/«Յուվենտուս»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»)

Կիսապաշտպաններ. Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

Հարձակվողներ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Սադիո Մանե («Լիվերպուլ»):

Աղբյուրը՝ armsport.am

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը