Հետաքրքրաշարժ

Ձկնորսները որսացել են ռեկորդային մեծ սպիտակ ամուր եւ երկնագույն լոքո

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

ԱՄՆ բնակիչները բռնել են ռեկորդային մեծ չափերի ձկներ։ Այս մասին ասվում է Արեւմտյան Վիրջինիա նահանգի բնական ռեսուրսների բաժնի պաշտոնական Facebook-խմբում, տեղեկացնում է Lenta-ն։

Բաժնի տվյալներով՝ Զախարի Ադկինսը նահանգի ռեկորդ է սահմանել հունվարի 3-ին, երբ Ուորդեն լճում որսացել է 1,4 մետր երկարությամբ սպիտակ ամուր։ Տեսակի նախորդ ռեկորդային ներկայացուցիչը բռնվել էր 2005 թվականին եւ ուներ 1,3 մետր երկարություն։

Հունվարի 11-ին ռեկորդ սահմանեց ձկնորս Ջասթին Քոները, նա Օհայո գետում որսաց  երկնագույն լոքո, որի երկարությունը 1,3 մետր էր։ Նույն տեսակի ձկան նախորդ ռեկորդակիրը բռնվել էր 2014 թվականին, բայց նա հինգ սանտիմետրով կարճ էր։

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը