Աշխարհ Նորություններ, մամուլ

Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ Եվրամիությունից

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Մեծ Բրիտանիա հանրաքվեից 3.5 տարի հետո հունվարի 31-ին դուրս է եկել Եվրամիությունից, փոխանցում է PanArmenian.net-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Այդ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ որոշումը նոր հնարավորություններից օգտվելու համար է:

«Լինի դա էմիգրացիայի վերահսկում, ազատ նավահանգիստների կառուցում, ձկնարդյունաբերության ազատացում, ազատ առևտրի պայմանագրերի կնքում, թե պարզապես մեր սեփական օրենքների ստեղծում՝ ի շահ այս երկրի ժողովրդի»,- ասել է նա:

Ջոնսոնի խոսքով՝ իր գործունեության ընթացքում Եվրամիությունը շարժվել է Բրիտանիային չհամապատասխանող ուղղությամբ: Վարչապետը նշել է, որ Brexit-ից (ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) հետո Բրիտանիան կարող է բարելավել մի շարք ոլորտներ և զարգացնել երկրի ենթակառուցվածքները:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը, իր հերթին, ափսոսանք է հայտնել, որ Բրիտանիան ցանկանում է լքել միույթունը, սակայն նշել է, որ երկիրը կմնա ԵՄ-ի համար առանցքային գործընկեր:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը