Փետրվարի 19-ին իր մահկանացուն կնքեց հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյանը:
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, գրել է սցենարներ:
2003 թ-ին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչման, 2005 թ-ին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, իսկ 2019 թ-ին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:
Նրա դերն ու ավանդն անգնահատելի մեծ է հայկական կինոյի և մշակույթի մեջ, նրա թողած ժառանգությունը՝ մեծ և ուսանելի:
Դերերը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
1997 | Հարսնացուն Ջերմուկից | |
1992 | Ընկեր Փանջունի | Սարսափունի |
1985 | Կապիտան Առաքել | Կապիտան Առաքել |
1983 | Մասնավոր դեպք | |
1978 | Եվս հինգ օր | Աթայան |
1978 | Արևիկ | Մարտուն |
1977 | Խոհարարները եկել են մրցույթի | Երվանդ |
1967 | Նորից ամառ եկավ | Սողո |
1975 | Հարսնացուն հյուսիսից | Երվանդ |
1973 | Քաոս | Սուլյան |
1972 | Վերադարձ | պրոֆեսոր Բաբկեն Սեթյան |
1969 | Մորգանի խնամին | Բեռնար |
1967 | Կարինե | լուսանկարիչ |
1966 | Մեր քաղաքի մարդիկ. Քայլերթ |
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմ |
1976 | Ժառանգները |
1975 | Նորից ամառ եկավ |
1975 | Ծիածանի բոլոր գույները |
1971 | Մարգարի ակոսը |
1969 | Լույս |
1968 | Միքայել Նալբանդյան |
1968 | Կրպակ կառամատույցում |
1967 | Դեղանյութի ծնունդը |
1967 | Հոկտեմբերյան օրերը Հայաստանում |
1967 | Քննություններ |
1966 | Հայկական մանրանկարներ |
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
1985 | Կապիտան Առաքել |
1977 | Խոհարարները եկել են մրցույթի |
1975 | Նորից ամառ եկավ |
1975 | Հանապազօրյա մեր ջուրը |
1973 | Լույսը և ստվերները |
1968 | Ларёк на перроне |
1968 | Հանդիպում ցուցահանդեսում |
1967 | Դեղանյութի ծնունդը |
1967 | Հոկտեմբերյան օրերը Հայաստանում |
1967 | Քննություններ |
1962 | Տերն ու ծառան |
1961 | Տժվժիկ |
1959 | Հայրենի հողի վրա |
Discussion about this post