YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Հարցազրույց

Երաժշտական ընտանիքի միասնական նախագիծը. YerevanStyle.com-ի հարցազրույցը «Վերածնունդ» փոփ-օպերայի հեղինակների հետ

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Februaryի 24, 2020թ.
in Հարցազրույց
0
Երաժշտական ընտանիքի միասնական նախագիծը. YerevanStyle.com-ի հարցազրույցը «Վերածնունդ» փոփ-օպերայի հեղինակների հետ
Share on FacebookShare on Twitter

Երևան: Ավան թաղամաս:  9-րդ հարկում վերելակի եմ սպասում: Մինչ վերելակի դռները կբացվեն` ուրախության ծիծաղի ձայներ եմ լսում: Դռները բացվում են, ու ինչ տեսնեմ` 6 հոգի իրար գրկած փաթաթված կանգնած են, ու մինչ նրանք դուրս կգան` նայում եմ նրանց երջանիկ դեմքերին ու հասկանում. հայրիկն է, մայրիկը ու նրանց չորս երեխաներն են` գրեթե նույն հասակի, միմյանց շատ նման` հատկապես աչքերի երջանիկ փայլով:

Օրեր անց երկրորդ անգամ նույն տեսարանին ականատես լինելով` այլևս անզոր եմ լինում նրանց հետ չծանոթանալ ու ինձ համար չբացահայտել աշխարհի ամենայուրահատուկ ընտանիքներից մեկին: Ամեն անգամ նրանց հետ շփվելով` նորից ու նորից եմ զարմանում, թե որքան հզոր կառույց է ընտանիքը, երբ միաբան է:

Վերջերս էլ նրանց միջոցով բացահայտեցի մի տերմին, ինչն էլ պատճառ եղավ իմ այս նյութի: Լսել էի ընտանեկան բիզնես, ընտանեկան միջավայր, վերջապես` ընտանեկան ֆիլմ արտահայտությունները, բայց ընտանեկան օպերա առաջին անգամն էի լսում: Արի ու տես, որ կա նման բան, իսկ ամենահրաշալին այն է, որ այդ ընտանիքն էլ, օպերան էլ` Հայաստանում են` մեր կողքին:

Այսպիսով, գարնանը հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու Խեչոյանների ստեղծած «Վերածնունդ» փոփ-օպերան, որի հիմքում մեր պատմության ոսկե էջերից մեկն է` քրիստոնեության մուտքը Հայաստան` ըստ Ագաթանգեղոսի ձեռագրերի: Լայնածավալ այս ստեղծագործությունն իր մեջ ներառում է տարբեր ոճերի երաժշտություն` դասական, շարական, ռոք, ռեգի, ջազ, ժողովրդական մոտիվներ և այլն:

Հետաքրքրությունս բավարարելու համար այս անգամ հարցազրույց վերցրեցի հեղինակ ամուսիններից, ինչով էլ կիսվում եմ ձեզ հետ, սիրելի ընթերցողներ.

–Գևորգ, որքան ժամանակ է, որ աշխատում եք այս նախագծի վրա, մտահղացումը ինչպես ծնվեց, սկսելուց մտածո՞ւմ էիք, որ նման մեծ մասշտաբի գործ է ստացվելու:

– 2006 թ-ին ծնվեց մտահղացումը` ստեղծելու արժեքավոր ստեղծագործություն, ունեինք որոշ նյութեր՝ լեյթմոտիվ, երգեր, երաժշտություն, որոնց հետ մի քանի ամիս աշխատելուց հետո դադար տվեցինք։ 2014 թ-ի վերջին ստացանք սցենարի գաղափարը,2015 թ-ի սկզբում գրեցինք լիբրետոն և սկսեցինք իրականացնել ձայնագրման և նոտագրման աշխատանքները։Այս բոլոր աշխատանքները իրականացվեց մեկ և կես տարվա ընթացքում. 2016թ-ի մայիսին ավարտեցինք։ Վստահ ենք, որ այն լույս կտեսնի ճիշտ ժամանակին։

– Գևորգ, ես նկատել եմ որ այս նախագծի մասին խոսելիս` դու միշտ հոգնակիով ես խոսում` մենք-ով, ինչ նկատի ունես, ովքեր են այդ «մենք»-ը, արդյոք դա ընտանեկան նախագիծ է, և եթե այո, ապա ինչպես եք բաշխել ստեղծագործական աշխատանքը. ի դեպ` դա զարմանալի է, որովհետև կոմպոզիտորները հիմնականում մենակ են ստեղծագործում:

 – Ճիշտ եք նկատել, որովհետև սա միայն իմ ստեղծագործությունը չէ։ Իհարկե, ընտանիքս, ի դեմս կնոջս՝ Իռենի, առաջին գաղափարակիցն է, իսկ երեխաները ակտիվ մասնակիցներն ու առաջին ունկնդիրները։ Նախագծում ընդգրկված են նաև այլ ստեղծագործողների երգեր և երաժշտություն, իսկ ծրագրի ստեղծագործական խմբում ընդգրկված են շնորհալի մարդիկ։ Սա մեծ և միասնական աշխատանք է, որի համակարգման գործը ստանձնել ենք կնոջս հետ միասին։

– Որն է այս փոփ-օպերայի գլխավոր ասելիքն ու նպատակը:

-Մեր խորը համոզմամբ` այն իր մեջ կրում է պատասխան յուրաքանչյուր անհատի, ընտանքի, համայնքի, հասարակության, ժողովրդի, պետության և երկրի հարցերին ու խնդիրներին։

– Ստեղծագործական ընթացքում եղե՞լ են այնպիսի նշանակալի դեպքեր, որոնք միշտ կհիշեք: պատմեք դրանցից գոնե մեկը:

-Այո՛, եղել են հիշարժան, հետաքրքիր դեպքեր, սակայն ամենատպավորիչը ինձ համար տեղի ունեցավ այն ժամանակ, երբ լիբրետոյի և երաժշտության ստեղծագործական աշխատանքը վերջացնելուց հետո առաջին անգամ այցելեցի Խոր Վիրապ։ Այնտեղ մի այնպիսի անբացատրելի զգացում էի վերապրում, ասես ժամանակը բացակայում էր, ու բոլոր պատմական այդ դեպքերը կատարվում էին հիմա կամ քիչ առաջ։

– Փոփ-օպերան ընդամենը մի երգ չէ, այլ ծավալուն գործ, որի ծնունդը բավական նյարդեր, աշխատասիրություն ու ջանք է պահանջում. ամեն օր փոփ-օպերա չեն գրում. Եղե՞լ են հիասթափության պահեր: Եթե այո, ապա ի՞նչը կամ ո՞վ է օգնել առաջ շարժվել

– Իհարկե, աշխատանքը ծավալուն է, բայց, միևնույն ժամանակ, նաև շատ հետաքրքիր։ Կարծում եմ, այստեղ կարևորն այն է, որ ամեն մեկն իմանա իր անելիքը և անի իր բաժինը, իսկ մեծ գործը բաղկացած է բազմաթիվ փոքր աշխատանքներից։

– Այն, ինչ պետք էր գրել` գրված է, մնում է հասցնել հանդիսատեսին. Ի՞նչ ընթացք է հիմա:

– Այժմ փորձեր են անցկացվում մենակատարների, պարողների հետ։ Զուգահեռ իրականացվում են բեմի կոնստրուկցիաների, դեկորացիաների, ռեկվիզիտների և հագուստի պատրաստման աշխատանքները։ Շուտով կսկսվեն նվագախմբի և երգչախմբերի հետ փորձերը։

– Քանի որ ամեն անգամ առիթ չի լինում զրուցել ձեզ հետ, կուզեի մի քանի հարց տալ ընտանիքին վերաբերող և լսել երկուսիդ պատասխանները. դուք ունեք օրինակելի ընտանիք, մի փոքր պատմեք գաղտնիքը ձեր ընտանեկան երջանկության.

– (Գևորգ) Իմ կարծիքով դա գաղտնիք չէ, բոլորն էլ գիտեն, որ իսկապես երջանիկ է նա, ով երջանկացնում է ուրիշին, ընտանիքի անդամներին։ Սա երջանկության տեսական կողմն է։ Մենք պարզապես փորձում ենք այս գիտելիքը տեսականից վերածել գործնականի և կիրառել այն մեր ամենօրյա կյանքում. մինչ օրս դա շատ լավ աշխատում է)):

– (Իռեն) Մեր ընտանիքի երջանկությունը գաղտնիք չունի, պարզապես բարձր ենք գնահատում այն և հաստատ ենք այն բանում, որ ոչ մի բան առավել չի կարող լինել մեր ընտանիքում, քան երջանկության զգացողությունը։

– Ես նկատել եմ, որ ընդհանրապես դուք ամեն բան ընտանիքում անում եք միասին. ինչպես է հաջողվում երեխաներին ներգրավել ընդհանուր աշխատանքի մեջ, միաբան լինել ամեն հարցում.

– (Գևորգ) Ինչքան որ հնարավոր է` փորձում ենք ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, շփվել, ինչի արդյունքում էլ ընտանիքում ձևավորվում է ընկերության և փոխադարձ վստահության մթնոլորտ։

– (Իռեն) Մենք ունենք որոշում․ եթե դժվարություններն անցնում ենք միասին, ապա նաև օրհնությունները պիտի վայելենք միասին։ Ճիշտ է, նաև աշխատում ենք, որ երեխաներից ամեն մեկը կայանա` որպես անհատ, բայց կան զբաղմունքներ, որ բոլորս ենք սիրում` միասին զբոսնելը, շրջագայելը, շփվելը հետաքրքիր թեմաների շուրջ, միասին ֆիլմ դիտելը, ինչ-որ ուտեստ պատրաստելը, խաղեր խաղալը, իսկ ամենաշատը սիրում ենք բոլորս միասին գրկախառնվել` մանավանդ վերելակում, տան 9-րդ հարկ բարձրանալիս։

– Եվ կուզեի մեր զրույցը ավարտել սիրո նոտայով. ամուսիններով ինչպե՞ս եք պահում սիրո կրակը վառ, առաջին օրվա ու այսօրվա ձեր զգացմունքների միջև եթե զուգահեռ անցկացնեք` ի՞նչ կարող եք ասել: Հիշո՞ւմ եք այդ առաջին պահը` միմյանց նկատելու, և արդյոք այդ հայացքը միմյանց հանդեպ` դեռ կա՞ ձեր աչքերում:

 – (Գևորգ) Օրեր առաջ մեզ մտերիմ մարդկանցից մեկն ինձ ասաց․ «Կնոջ աչքերի փայլը տարիքի հետ խամրում է, բայց Իռենի աչքերը գնալով ավելի են փայլում: Դա նշանակում է, որ նա երջանիկ կին է»: Մեր միասին ապրելու տարիների ընթացքում մենք անընդհատ համոզվում ենք, որ սերը ունի աճող զորություն, ու մենք ցանկանում ենք` այդ բարիքը լիարժեք դրսևորվի մեր ընտանիքում:

– (Իռեն) Երբ նոր էինք ամուսնացել, Գևորգն ասում էր, որ ավելի շատ է ինձ սիրում, քան ամենաառաջին օրը, երբ հանդիպեցինք, ու ես նեղանում էի` ասելով․ ո՞նց, փաստորեն է՜ն ժամանակ այսքան շա՞տ չէիր սիրում։ Տարիներ անց սկսեցի հասկանալ այդ վերապրումը ու համարձակ կարող եմ ասել, որ հիմա իրար ավելի շատ ենք սիրում, քան 15 տարի, 10 տարի և 1 տարի առաջ։ Տարեց տարի այդ սերն ավելի խորը արմատներ է գցում մեր սրտերի մեջ։ Ժամանակի ընթացքում մենք սովորեցինք բարձր գնահատել մեկս մյուսին, միմյանց ներաշխարհը, զգացմունքները: Անկեղծությունը մեր մշտական ուղեկիցն է, իսկ հարգանքը՝ հիմքը։ Նաև մի կարևոր բան․ մենք սիրում ենք մեկս մյուսի թերություններն ու թուլությունները, դրանք ոչ թէ նյարդայնանալու ու դժգոհելու, այլ ծիծաղելու ու ավելի շատ սիրելու պատճառ են։ Մենք չենք փոխում միմյանց, այլ ընդունում այնպիսին, ինչպիսին կանք։ Մենք իրար չենք դիմանում, այլ պարզապես սիրում ենք։ Եվ դրա համար մեր այդ հայացքը ոչ միայն կա, այլ ավելի է վառ ու ընգծված

Խեչոյանների ընտանիքը հանգիստ կարելի է անվանել երաժշտական: Մասնագիտությամբ երաժիշտ ամուսիններն իրենց երեխաներին խանդավառել են սեփական օրինակով, և նրանք չորսն էլ երաժշտական կրթություն են ստանում` թավջութակ, դաշնամուր, ֆլեյտա, ջութակ: Չէ՞ որ նրանք ընտանեկան օպերայի հիմնարար մասնիկներն են և Խեչոյան ազգանունը հպարտությամբ կրողները: Գևորգ Խեչոյանի հեղինակած «Երևան` սիրո խորան» երգը 2018թ-ին առաջին մրցանակին է արժանացել Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Կոմպոզիտորների միության համատեղ նախաձեռնած «Երևան 2800» խորագրով երգի մրցույթում: Գևորգի ստեղծագործությունն է Գեղարքունիքի մարզի նրա ծննդավայր Ճամբարակ քաղաքի օրհներգը: Նրա անունը հաճախ կարելի է նկատել տարբեր երաժշտական ծրագրերի կազմում: Սակայն նրա շուրթերից երբեք չես լսի «ես» բառը: «Վաղո՞ւց է ես-ը փոխարինվել մենք-ի»` հարցիս ամենաբնական պատասխանն է հետևում` «Սկսած 2005թ-ի հոկտեմբերի 20-ից», որովհետև հենց այդ օրը նա ընտանիք կազմեց ու ամեն բան դարձավ միաբան ու ընտանեկան:

Նկարները՝ Գևորգ Խեչոյանի ՖԲ էջից

Share1216TweetShare
Previous Post

Արցախի ԱԳՆ-ն Վերածննդի օրվա առիթով հայտարարություն է տարածել

Next Post

Հենրիետա Գրին. Գինեսի ռեկորդակիր ժլատը

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Մեր կողքին ապրող մարդիկ. Inside. Ստեղծարար թիմ ու հետաքրքիր գործունեություն
Հայաստան

Մեր կողքին ապրող մարդիկ. Inside. Ստեղծարար թիմ ու հետաքրքիր գործունեություն

31 August 2020
621
Մեր կողքին ապրող մարդիկ. 21-ամյա Էմման ու ԵԼԱշոԿը
Բիզնես

Մեր կողքին ապրող մարդիկ. 21-ամյա Էմման ու ԵԼԱշոԿը

28 August 2020
777
Որոշեցինք, որ մեր երգով պետք է նպաստենք հասարակության մեջ տեղ գտած խնդիրների լուծմանը. Նաիրյան վոկալ անսամբլ
Հայաստան

Որոշեցինք, որ մեր երգով պետք է նպաստենք հասարակության մեջ տեղ գտած խնդիրների լուծմանը. Նաիրյան վոկալ անսամբլ

30 July 2020
393
Առանց պայքարի ապրել չի ստացվի. զրույց Անուշ Ասլանյանի հետ
Հայաստան

Առանց պայքարի ապրել չի ստացվի. զրույց Անուշ Ասլանյանի հետ

22 July 2020
214
Որոշեցի ինքս հալվա պատրաստել և այդպիսով, նաև տատիկիս կարոտն առնել…
Հայաստան

Որոշեցի ինքս հալվա պատրաստել և այդպիսով, նաև տատիկիս կարոտն առնել…

30 June 2020
398
Մեր կողքին ապրող մարդիկ. Արամ Պետրոսյան
Հայաստան

Մեր կողքին ապրող մարդիկ. Արամ Պետրոսյան

29 June 2020
175
Load More
Next Post
Հենրիետա Գրին. Գինեսի  ռեկորդակիր ժլատը

Հենրիետա Գրին. Գինեսի ռեկորդակիր ժլատը

Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի միջազգային օր

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In