YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

Սահմանի կյանքը երաժշտության միջոցով. Կարինե Ալեքսանյան

Ռուզաննա Աղաբաբյան by Ռուզաննա Աղաբաբյան
Marchի 6, 2020թ.
in Ապրելակերպ, Հարցազրույց, Մշակույթ
0
Սահմանի կյանքը երաժշտության միջոցով. Կարինե Ալեքսանյան
Share on FacebookShare on Twitter

«Ես գյուղացի աղջիկ եմ, ով, իր միջավայրին ձուլված լինելով հանդերձ, իր ներսում մի առանձին տարածք է ունեցել միշտ, որը միայն իրենն է եղել, ու այդ հատվածով չի կարողացել ձուլվել ոչ մեկի հետ: Կարծում եմ հենց դա պատճառ հանդիսացավ իմ՝ որպես անձի և անհատականության դրսևորման համար»,- YerevanStyle.com-ի հետ զրույցում նշում է երիտասարդ ստեղծագործող Կարինե Ալեքսանյանը, ով ծնունդով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղից է:

Շուրջ 15 ստեղծագործությունների հեղինակ կատարողը մեզ հետ զրույցում նշում է, որ երբ հետ է գնում դեպի մանկություն, իր առջև տեսնում է նորից երեք տարեկան այն լացակումած աղջնակին, ով փորձում էր իրեն հատուկ բառապաշարով ու սրտի թրթիռով շրջապատի, մեծահասակների և հասակակիցների հետ կիսվել իր մտքերով ու ապրումներով, սակայն հանդիպելով պատնեշի՝ այդպես էլ մնում էր չհասկացված: Մի քանի անհաջող  փորձից հետո այդ մտքերը նա սկսում է պահել իր մեջ, որոնք հետագայում խմորվելով ծնունդ են տալիս ստեղծագործությունների:

«Իմ առաջին ստեղծագործությունը գրել եմ 12 տարեկանում, «Կարոտ» վերնագրով:
Այնպես ստացվեց, որ որոշ ժամանակով պետք է ապրեի ընտանիքիցս հեռու ու շատ- շատ էի կարոտել եղբորս: Այդ՝ չափից դուրս կարոտից էլ ծնունդ առավ իմ առաջին ստեղծագործությունը, որը հիշում եմ մինչ օրս»,- ոգևորված պատմում է Կարինեն:

«Հետաքրքրական է այն փաստը, որ ինքս երաժշտական կրթություն չունեմ: Մի քանի ամիս հաճախել եմ կիթառի սիրողական դասընթացների: Մոտավորապես հինգ ամիս հաճախելուց հետո ինձ հետ սովորող ընկերոջս հետ համերգ ունեցա  Նոյեմբերյանում  գտնվող մանկական սրճարանում, ինչին ներկաները բավական բուռն և դրական արձագանքեցին: Որոշ ժամանակ անց բարեգործական համերգ ունեցա, որի հասույթը տրամադրեցի Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզին՝ անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով»:

Կարինեն, ով արդեն շուրջ երկու տարի է, ինչ կիթառի դասեր է տալիս 12 տարեկանից բարձր երեխաներին և երիտասարդներին, այդ մասին դեռևս հիշում և խոսում է մի փոքր կաշկանդվածությամբ, բայցև՝ պատասխանատվության բարձր զգացումով:

«Եկավ մի ժամանակ, որ կիթառի ուսուցիչս զբաղվածության պատճառով բացակայեց, ու ամեն ինչ մնաց կիսատ: Իրավիճակն այնպիսին էր, որ կար պահանջարկ, սակայն չկար ուսուցիչ: Առաջարկ ստացա Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրինության կողմից, որ հանդես գամ որպես ուսուցիչ և իմ գիտելիքները փոխանցեմ երեխաներին, ինչին, սակայն, չհամաձայնեցի ասելով, որ այս պահին չեմ կարող ինձ վրա վերցնել պատասխանատվության այդքան մեծ չափաբաժին»:

Հոգոց հանելով ավելացնում է. «Մերժելուս պատճառներից մեկն էլ այն էր, որ այդ ժամանակ երեխաս դեռ փոքր էր, և անհրաժեշտ էր մշտական խնամք ու ուշադրություն: Դրա համար ես որոշեցի դասընթացները կազմակերպել տանը, ազատության մեջ, որից բոլորս էլ շահած դուրս եկանք: Շուրջ երկու տարի է՝ դասընթացները կազմակերպում եմ տանը: Այս երկու տարիների ընթացքում ունեցել եմ շուրջ 15 աշակերտ, ովքեր դասերի ընթացքում սովորել են և երաժշտության պատմություն, տեսական և գործնական դասեր: Ունեցել եմ աշակերտներ, ովքեր ուղղակի ցանկություն են ունեցել բավարարելու իրենց հետաքրքրությունը կիթառ գործիքի հանդեպ, սակայն ներկայում ունեմ հինգ աշակերտ, ովքեր բավական հաջողությունների են հասել»:

Մեր հարցին, թե արդյոք դժվար չէ՞  համատեղել կարիեռան և ընտանեկան կյանքը, նա  այսպես պատասխանեց.

«Եղավ մի ժամանակահատված, երբ  չէի հասցնում ոչինչ: Չէի կարողանում ամբողջությամբ տրվել ստեղծագործելուն, կիթառի դասընթացներին ու ամենակարևորը՝ ընտանիքիս ու երեխաներիս: Այդ ժամանակ ես ինձ հարց տվեցի, թե որն է ինձ համար ավելի կարևոր, և  ով եմ ես, որին ի պատասխան ներսիցս մի ձայն լսեցի, որ ասում էր. «Դու մայր ես»:  Եվ  ես որոշեցի, որ օրս պետք բաժանեմ մասերի, որտեղ  կլինեմ և՛ մայր, և՛ ուսուցիչ: Իհարկե այս պարագայում բնականաբար ստեղծագործական կյանքս հետընթաց ապրեց, սակայն այն, որ ես արդեն հստակ կազմակերպեցի  իմ օրն ու առօրյան, ինչ-որ  չափով կարգի բերեց իմ գործունեությունը»:

Մեր այն հարցին, թե երբևէ առաջարկ կամ մտադրություն չի ունեցել արդյոք ապրել ու շարունակել ստեղագործել մայրաքաղաքում, նա պատասխանեց.
«Եղել են մարդիկ, ովքեր միշտ նշել են, որ, եթե ես ապրեի մայրաքաղաքում, կունենայի շատ ավելի մեծ հաջողություններ: Սակայն ես միշտ ասել եմ ու կշարունակեմ ասել հետևյալը, որ ես գնում եմ քաղաք՝ լավը, դրականը քաղելու ու բերելու էստեղ,  սկսած մտածելակերպով  և վերջացրած ստեղծագործական նոր գաղափարներով ու հնարավորություններով»:

Անդրադառնալով մարզերի և Երևանի երեխաների և երիտասարդների համեմատական հնարավորություններին՝ նշեց.

«Անշուշտ այսօր համար առաջին տարբերությունը սահմանին տիրող  լարվածությունն է, որը դեռ փոքրուց մեր սերնդի մոտ ձևավորում է իրենց սեփական հայրենի հող ու ջրից պինդ կպչելու գաղափարը: Երկրորդ խնդիրը, որը տեսնում եմ այսօր, մարդկանց մտածելակերպի մեջ փոփոխություն մտցնելն է, հատկապես հասուն տարիքում գտնվող մարդկանց շրջանում: Մտածելակերպի, գաղափարախոսության փոփոխության, որ իրենք են իրենց կյանքի տերը, փոփոխություն իրականացնողը: Ավելի լավ է այսօր գոհանալ ունեցածով, օրինակ՝ անասունին տանել արոտավայր, զբաղվել արդար աշխատանքով, քան թե տեղում նստել ու բողոքել: Չէ որ ուրիշ տեղ գանձեր շաղ տված չեն»:

Ամփոփելով խոսքը՝ Կարինեն շեշտեց. «Ներկայում ունեմ հինգ շնորհալի աշակերտ, որոնց  հետ վերջերս ունեցանք հաշվետու համերգ: Կարող ենք համեգներ ունենալ նաև այլ մարզերում, մայրաքաղաքում ու փոխանցել այդ խոսքը, ուղերձը, հայրենիքը, սեփական հողն ու ջուրը սիրելու և արժևորելու գաղափարախոսությունը, ինչը կունենա երկուստեք փոխշահավետ նշանակություն՝ հասարակությունը կիմանա այդ շնորհալի երեխաների և երիտասարդների մասին, և գուցե որոշ չափով կփոխվեն դիրքորոշումներն ու մտածելակերպը: Այդ ամենի համար մեզ պետք է տեխնիկական հագեցվածություն որակյալ համերգ ապահովելու համար: Ցավոք, նման հնարավորություններ մենք չունենք, և մեզ անհրաժեշտ են հովանավորներ և ֆինանսական աջակցություն»:

Share37TweetShare
Previous Post

2020-ի ամենասպասված վիդեոխաղերը. Մաս 1

Next Post

Հայաստանն աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է աշխարհում. BICC

Ռուզաննա Աղաբաբյան

Ռուզաննա Աղաբաբյան

Ծնվել եմ 1993 թվականի հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, ինչպես նաև ՀՊՄՀ-ի սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Աշխատում եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում՝ որպես սոցիալական մանկավարժ: Սիրում եմ ստեղծագործել:

Related Posts

Եգիպտոսում ավելի քան 3000 տարվա կորուսյալ քաղաք են հայտնաբերել
Աշխարհ

Եգիպտոսում ավելի քան 3000 տարվա կորուսյալ քաղաք են հայտնաբերել

9 April 2021
5
Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
Աշխարհ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

9 April 2021
2
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

9 April 2021
1
Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին
Բիզնես

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին

20 October 2020
59
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը
Հայաստան

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

18 October 2020
28
6 միտք ընկերության եւ հասունության մասին
Ապրելակերպ

6 միտք ընկերության եւ հասունության մասին

8 September 2020
79
Load More
Next Post
Հայաստանն աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է աշխարհում. BICC

Հայաստանն աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է աշխարհում. BICC

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In