Ori And The Will Of The Wisps
Ori and the Blind Forest-ը կարելի է ասել դարձավ Microsoft Studios-ի առաջին նախագիծը, որի համար չես ամաչի։ Moon Studios-ին հաջողվեց ստեղծել “metroidvania”-ի տարրերով յուրօրինակ platformer, որը գրավեց իր սյուժեով և գեյմփլեյով, աչք ու ականջ շոյող հրաշալի երաժշտությամբ և գրաֆիկայով։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ Ori And The Will Of The Wisps-ի անոնսը խաղային «համայնքն» ընդունեց բուռն ոգևորությամբ։
Խաղացողը կրկին
կուղևորվի անտառ, բայց այս անգամ գլխավոր խնդիրը կդառնա հերոսի իրական ճակատագրի
բացահայտումը։ Շարունակության մեջ խաղի ստեղծողները նոր աներևույթ զենքեր են
մտցրել հմայախոսքերով և գրոհներով։ Խաղացողներին նաև սպասվում է կարողությունների
հզորացման համար նախատեսված բեկորների նոր թարմացված համակարգ։
Ori And The Will Of The Wisps-ը դուրս կգա արդեն մարտի 11-ին Xbox One-ի և PC-ի (Steam,
Windows Store) համար։
Nioh 2
Dark Souls-ի շարքն արդեն անցել է դադարի, բայց նրա իդեաները դեռևս ապրում են։ Այսպես, 2020թ․-ի մարտին վաճառքի կդրվի Nioh 2-ը, որը, չնայած իր անվանմանը, կլինի օրիգինալ խաղի պրիկվելը։
Խաղի ստեղծողները կպատմեն առաջին մասից առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, տեղափոխելով գեյմերներին XVI դար։ Գլխավոր հերոսն այս անգամ կդառնա խաղացողը, որը կարող է ստեղծել սեփական զինվորին։
Առաջին Nioh-ի հետ համեմատած ամենամեծ տարբերությունը գերբնական արարած Youkai-ի փոխակերպման մեխանիկան է։ Դիվային կերպարանքով արարածը կարող է կիրառել նոր գրոհներ և հակամարտել անդրաշխարհյան հակառակորդների հետ։
Հիմնականում
խաղացողներին սպասվում է առաջին Nioh-ում տեղ գտած գաղափարների զարգացումը։ Խաղի
ստեղծողները պատմել են, որ սիկվելում նրանք ավելի շատ ազատություն և վստահություն
են ձեռք բերել, ու կարող են դարձնել խաղն այնպիսին, ինչպիսին որ պատկերացնում էին
ի սկզբանե։
PlayStation 4-ի համար Nioh 2-ը դուրս կգա արդեն մարտի 13-ին, բայց նախագիծը
հարթակում չի համարվում էքսքլյուզիվ, այդ պատճառով հնարավոր է հայտնվի նաև PC-ում։
Doom Eternal
Doom-ի
վերագործարկումը չի ավարտվի այս խաղով, և 2020թ․-ին գեյմերները կստանան shooter-ի
շարունակությունը։ Doom Eternal-ում ստեղծողները որոշել են սովորական դարձած
«միջանցքային» շութերից հրաժարվել, դարձնելով խաղի մակարդակները ավելի բաց և
ուղղահայաց։ Հերոսին տվել են կեռիկ, որի շնորհիվ նա կարող է կառչել ճախրող
թշնամիներից կամ տարբեր արգելքներից, և օդ բարձրանալ հակառակորդների գլխավերևով։
Իսկ այ նպատակը չի փոխվել․ գլխավոր հերոսը նախկինի պես պետք
է փոշիացնի դևերին, բայց արդեն Երկրի վրա։ Ըստ սյուժեի, Դժոխքի զորքը ներխուժել է
մարդկանց մոլորակ և մարդիկ “DumGuy”-ին հանձնարարել են դառնալ “doom slayer”,
որպեսզի նա վերացնի չարը բոլոր աշխարհներում։ Նպատակին հասնելու համար հերոսը պետք
է կիրառի «հին ու բարի» բռնության մեթոդը, հրազենային զենքը և դիվային սուրը։
Doom Eternal-ը դուրս կգա 2020թ․-ի մարտի 20-ին PlayStation 4-ի, Xbox One-ի և PC-ի համար։ Bethesda-ն պատրաստում է նաև Nintendo Switch-ի համար տարբերակ, բայց այն դուրս կգա մի փոքր ուշ։
Final Fantasy VII Remake
Ապրիլի առաջին աղմկոտ թողարկումը կդառնա Final Fantasy VII ռեմեյկը։ Խաղն անցել է երկար ճանապարհ․մի քանի անգամ փոխելով թողարկման ամսաթիվը և խաղը ստեղծողների թիմը՝ այն ի վերջո կհասնի խաղային համակարգերին։ Խաղի սյուժեն կմնա նույնը, չնայած նրան, որ կմատուցվի էպիզոդների տեսքով։ Ըստ Square Enix-ի խաղը բավականին մեծ է ստացվել մեկ էպիզոդում տեղավորելու համար։
Միևնույն ժամանակ գեյմփլեյը ենթարկվել է ավելի մեծ փոփոխությունների։ Եթե օրիգինալ Final Fantasy VII-ում մարտերը տեղի էին ունենում քայլ առ քայլ, ապա ռեմեյկում մարտական համակարգը դարձել է ավելի դինամիկ։ Խաղացողները կարող են ազատ տեղաշարժվել արենայում, թափահարելով սուրը, բայց ստրատեգիայի վայրը և մարտավարությունը մնացել են անփոփոխ։
Final Fantasy VII Remake-ը PlayStation 4-ի համար դուրս կգա արդեն ապրիլի 10-ին, լուրեր կան նաև խաղի PC տարբերակի մասին։
Շարունակելի…
Պատրաստեց՝ Մարիամ Մնացականյանը
Որքան էլ վիդեոխաղերը լինեն հետաքրքիր, գերժամանակակից ու ամենաբարձր որակի, պետք է միշտ հիշել, որ համակարգչի ու հեռախոսի առաջ անցկացրած ժամանակը կարող է վնասել Ձեր առողջությունը (խմբ.):
Discussion about this post