YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ժամանց Ճամփորդություն

Բյուջետային ճամփորդության 7 նոր ուղղություն Հայաստանից Եվրոպա

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Februaryի 22, 2020թ.
in Ճամփորդություն
0
Բյուջետային ճամփորդության 7 նոր ուղղություն Հայաստանից Եվրոպա
Share on FacebookShare on Twitter

Լոուքոստերների մուտքը Հայաստան թվում էր անիրագործելի է, սակայն 2020-ին հայկական երկնքում միանգամից 2 լոուքոսթեր են թռչելու: Ryanair  և Wizz Air լոուքոստերները արդեն հունվար ամսից կազմակերպում են բյուջետային ավիաթռիչքներ դեպի Եվրոպա:

Երևանից և Գյումրիից դեպի եվրոպական մայրաքաղաքներ արդեն հնարավոր է հասնել ուղիղ չվերթով և մատչելի գներով: Մինչև ավիատոմս ձեռք բերելը, սակայն, անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ բոլոր պայմաններին։

Իսկ այժմ ծանոթանանք, թե որ լոուքոստ ավիաընկերության միջոցով ուր կարելի է մեկնել։

Վիեննա (Wizz Air)

Վիեննա կարող եք մեկնել Wizz Air-ի միջոցով:  Ավստրիան հայտնի է իր տաք լճերով, բնության բնապատկերներով, լեռնադահուկային հանգստավայրերով և բազմաթիվ թանգարաններով: Ավստրիայում տեղակայված են տարբեր ոճի բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ:

Ավստրիան մեծ ճանաչում է ձեռք բերել նաև հայտնի կոմպոզիտորների շնորհիվ: Շնորհիվ Ալպյան լեռների այստեղ ամեն տարի այցելում են ձմեռային սպորտով զբաղվող տուրիստներ:

Իսկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան հարուստ է բազմաթիվ տեսարժան վայրերով` պալատներով, եկեղեցիներով: Տուրիստները կարող են այցելել Դյուրշտեյն ամրոցի ավերակներ, որը գտնվում է Դունայի ափին: Տուրիստներին գրավում է նաև Զալցբուրգ տաճարը: Բացի այս տաճարից, երկիրը հայտնի է բարոկկո թանգարանով: Վիեննան նաև համարվում է աշխարհի ամենաերաժշտական քաղաքը:

Վիլնյուս (Wizz Air)

Դեպի Վիլնյուս լոուքոստ ավիաթռիչք է իրականացնում Wizz Air-ը: Վիլնյուսը Լիտվայի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է 1323 թվականին, և համարվում է Եվրոպայի ամենահին և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը:

Քաղաքը համատեղում է տարբեր դարաշրջանների առանձնահատկությունները՝ բարոկկո, ռենեսանս, դասական ոճի ճարտարապետություն: Բացի հինավուրց տեսարժան վայրերից, Վիլնյուսում կա մանրանկարչության թանգարան, պատկերասրահներ, բրենդային խանութներ, ինչպես նաև ժամանակակից արվեստի շատ հետաքրքիր հուշարձաններ: Անպայման այցելեք Գեդիմինաս տաճար, որտեղ գործում է Լիտվայի ազգային թանգարանը և Սուրբ Աննայի եկեղեցին:

Բեռլին (Ryanair)

Բյուջետային ավիաթռիչք դեպի Բեռլին կարող եք կատարել Ryanair-ի միջոցով:

Բեռլինը հետաքրքիր մշակույթով և հարուստ ճարտարապետությամբ քաղաք է, անպայման այցելեք Բեռլինի տաճար, Տիերգարդեն այգի, որը իսկական դրախտ է հիշեցնում, զբոսնեք Ունթեր դեն Լինդեն բուլվարով, հիացեք Բրանդենբուրգ դարպասով և մի՛ մոռացեք, որ Բեռլինը նաև թանգարանների քաղաք է:

Հռոմ (Ryanair)

Հռոմ մեկնելիս կարող եք օգտվել Ryanair-ի ծառայությունից: Իտալիայի գեղեցիկ բնությունը, 300 թանգարանները, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը):

Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են զբոսաշրջիկներին։ Իտալական արվեստը հայտնի Է բոլորին նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են Կոլիզեումը, Միլանի Մայր Տաճարը, Պիզայի աշտարակը և այլն:

Միլան (Ryanair)

Միլան մեկնել արդեն հնարավոր է Ryanair-ով: Ի՞նչ պետք է տեսնել Միլանում: Եթե առաջին անգամ եք այցելում Միլան, ապա չպետք է բաց թողնեք ստորև թվարկված լավագույն վայրերն այցելելու հնարավորությունը և զգալու Միլանի շունչը։

Միլան այցելությունը լիարժեք չի լինի, եթե չտեսնեք Մայր տաճարն իր գոթական ճարտարապետության ողջ հմայքով: Վիտորիո Էմանուել II պատկերասրահը 19-րդ դարի կառույց է, որի կամարապատ շքեղ սրահի ներսում տեղակայված են աշխարհահռչակ բրենդների խանութներ , հայտնի սրճարաններ և ռեստորաններ: ՅՈՒՆԵՍՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված՝ Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացի տաճարում կարող եք տեսնել  Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը և իհարկե Լա Սկալա օպերային թատրոնը:

Աթենք (Գյումրիից-Ryanair)

Աթենք կարող եք մեկնել Գյումրիից Ryanair-ի լոուքոսթերով: Հունաստանի հետ կապված են բազմաթից առասպելներ և լեգենդներ: Աթենքը` երկրի մայրաքաղաքը, հին մշակութային կենտրոն է, որտեղ տուրիստներին հիանալի հնարավորություն է ընձեռվում այցելել հայտնի Դաֆնի վանքը, որը մի քանի անգամ վերակառուցվել է:

 Դուք չեք կարողանա անտարբեր մնալ նաև վեհապանծ Պարթենոն տաճարի նկատմամբ: Հիացմունք է առաջացնում Ակրոպոլը, որից էլ սկսվել է Աթենքի հնամյա պատմությունը: Հունաստանում տեղ են գտել բազմաթիվ տաճարներ, որոնք գովերգում են Աֆինա Պալլադային, ով հանդիսանում էր պատերազմի, ինչպես նաև մշակույթի աստվածուհին: Ակրոպոլիսի ստորոտին է տեղակայված Հին հունական Ագորան: Հունաստանում Ագորան համարվել է քաղաքի կենսականորեն ամենաանհրաժեշտ և կարևոր տարածքը:

Սալոնիկ (Ryanair)

Սալոնիկը նավահանգստային քաղաք է Հունաստանում, համարվում է երկրի մշակութային մայրաքաղաքը: Սալոնիկը ոչ միայն պատմամշակութային կենտրոն է, այլև հիանալի վայր է հանգստի համար, ինչին նպաստում են նպաստավոր կլիմայական պայմանները: Սալոնիկի շրջակայքում կարելի է գտնել բազմաթիվ լողափեր: Ոսկեգույն ավազը, մաքուր ծովը և զարգացած ենթակառուցվածքները դարձնում են հանգիստը Սալոնիկում անմոռանալի:

Սալոնիկի գլխավոր հրապարակներն են Ազատության և Արիստոտելի հրապարակները, որտեղ կան բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ: Սալոնիկի գլխավոր տեսարժան վայրերից է համարվում Սպիտակ աշտարակը, որը հայտնի է նաև Առյուծների աշտարակ անունով, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի ծովափ:

Այս և այլ ուղղությունների համար օնլայն ավիատոմսեր ամրագրելու նպատակով կարող եք օգտվել BILETIX  հարթակից։ Հաճելի հանգիստ ենք մաղթում:

Աղբյուր՝ Toptrip.info

Share5TweetShare
Previous Post

6 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

Next Post

«Անվերջ կարելի է նայել երեք բանի: Ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրն, ու ինչպես է կինը մեքենան կայանում»․ Մկրտիչ Արզումանյան

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Զատկի կղզին ու նրա անհետացած բնակչության առեղծվածը
Հետաքրքրաշարժ

Զատկի կղզին ու նրա անհետացած բնակչության առեղծվածը

5 September 2020
35
10 «խորամանկություն», որոնք կօգնեն ավելի էժան ճանապարհորդել
Ճամփորդություն

10 «խորամանկություն», որոնք կօգնեն ավելի էժան ճանապարհորդել

29 August 2020
33
Ո՞ր պետությունը կդառանա ամենահարուստն աշխարհում 10 տարի անց
Աշխարհ

Ո՞ր պետությունը կդառանա ամենահարուստն աշխարհում 10 տարի անց

20 August 2020
29
Անտարկտիդայի ափերին հայտնաբերվել է առեղծվածային սառցե նավ
Հետաքրքրաշարժ

Անտարկտիդայի ափերին հայտնաբերվել է առեղծվածային սառցե նավ

18 August 2020
8
Ամենատպավորիչ լուսանկարները՝ Մարսի մակերևույթից. ՆԱՍԱ
Հետաքրքրաշարժ

Ամենատպավորիչ լուսանկարները՝ Մարսի մակերևույթից. ՆԱՍԱ

15 August 2020
22
The Daily Beast. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մեկ
Հայաստան

The Daily Beast. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մեկ

12 August 2020
48
Load More
Next Post
«Անվերջ կարելի է նայել երեք բանի: Ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրն, ու ինչպես է կինը մեքենան կայանում»․ Մկրտիչ Արզումանյան

«Անվերջ կարելի է նայել երեք բանի: Ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրն, ու ինչպես է կինը մեքենան կայանում»․ Մկրտիչ Արզումանյան

Արվեստը սահմանին. YerevanStyle.com-ի անդրադարձը Բերդավանի «Արար» ծրագրին

Արվեստը սահմանին. YerevanStyle.com-ի անդրադարձը Բերդավանի «Արար» ծրագրին

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In