Գիտություն և ՏՏ

Ոչ մի մերկ նկար. ճապոնացիները ստեղծել են սմարթֆոն, որը միայն «պատշաճ» լուսանկարներ է անում

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Ճապոնական Tone Mobile ընկերությունը ներկայացրել է Tone e20 նոր սմարթֆոնը, որն իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ տիրոջը թույլ չի տալիս «ոչ պատշաճ» լուսանկարներ անել:

Ինչպես նշում է odditycentral.com-ը, հեռախոսը տեխնիկական բնութագրի, ինչպես նաև դիզայներական նորաոճ լուծումների տեսանկյունից այդքան էլ հետաքրքիր չէ: Դրա հիմնական առանձնահատկությունը մերկ լուսանկարներ չանելու գործառույթն է, որը կարգավորում է արհեստական բանականությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռախոսը թույլ չի տալիս ոչ մերկ սելֆի անել, ոչ էլ ուրիշ մարդկանց առանց հագուստի լուսանկարել: Իսկ եթե, այնուամենայնիվ փորձեք, ապա էկրանին կհայտնվի արգելող նշանը, իսկ էկրանին երևացող լուսանկարը ոչ մի կերպ չի պահպանվի

Նշվում է, որ 19.800 յեն (180 դոլար) արժողությամբ հեռախոսը նախատեսված է երեխաների և դեռահասների համար և հասանելի է միայն ճապոնական շուկայում:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը