Արագ, բայց միևնույն ժամանակ հիանալի արդյունք ապահովող բիսկվիթի այս բաղադրատոմսը կդառնա ձեր լավագույն օգնականը խոհանոցում, երբ անսպասելի հյուրեր եք ունենում
Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝
1 ձու (նաև կարող եք պատրաստել առանց ձվի),
250 գրամ շաքարավազ,
1 սուրճի բաժակ ձեթ,
800 գրամ մածուն
2 ոչ լիքը թեյի գդալ սոդա։
Բաղադրիչները հերթով միացնել իրար, խառնել փայտե գդալով և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի թթվասերի պնդության խմոր։
Տապակը յուղապատել, խմորը լցնել մեջը և թխել 200 աստիճանի տակ, մինչև կկարմրի։)
Ահա և վերջ, համեղ բիսկվիթը պատրաստ է, ուրախացրեք ձեր հյուրերին 😉
Discussion about this post