1. Քսեք բույրը լոգանքից անմիջապես հետո.
2. Խոնավեցրեք մաշկը.
Ամենակոպիտ սխալը համարվում է չոր մաշկի վրա բույրի տարածումը, որը միանշանակ չի կարող պահել օծանելիքի բույրը: Առահասարակ աշխատեք օգտվել օծանելիքի բույրով մարմինը խոնավեցնող նրբաքսուքից: Խոնավեցման արդյունքում օծանելիքի բույրը մաշկի վրա 2-ից 3 անգամ ավելի երկար կպահպանվի։
3. Օգտագործեք վազելին.
Վազելինը կարողանում է շատ լավ պահպանել օծանելիքի բույրը մաշկի վրա: Ամբողջ գաղտնիքը թաքնված է վերջինիս ճարպային բաղադրության մեջ, որը թույլ չի տալիս օծանելիքին մաքրվել մաշկի վրայից: Կարելի է պարզապես մի փոքր վազելին քսել պարանոցի, ականջների հետևում ու նոր միայն օծանելիքով «պատվել»:
4. Մի տրորեք օծանելիքը.
Ամենատարածված սխալներից մեկը հանդիսանում է այն, որ շատերը օծանելիքը ցողելուց հետո սկսում են մարմնի այդ հատվածը տրորել։
5. Ընտրեք մարմնի ճիշտ հատվածներ.
Օծանելիքն առավել լավ պահպանվում է մարմնի այն հատվածներում, որտեղ նրա ջերմությունն առավել բարձր է, հիմնականում արյունատար անոթների դասավորվածության պատճառով: Բույրն առավել լավ պահպանվում է դաստակների, ականջների հետևի մասում, կոկորդի հիմնական հատվածում, քունքերի, արմունկների հակառակ կողմի անկյուններում ու ծնկների հետևի մասում:
6.Մի մոռացեք մազերի մասին.
Կա տարածված այնպիսի մի կարծիք, որ մազերի վրա չի կարելի ցողել օծանելիք, քանի որ նրանում առկա սպիրտը կարող է վնասել մազարմատները, սակայն իրականում այդ միջոցից առաջացած վնասն աննշան է:
Իրականում կարելի է մազերի վրա ցողել օծանելիք, իհարկե քիչ քանակությամբ, քանի որ նրանք հիանալի կարողանում են պահել բույրը:
7. Ընտրեք առավել կայուն կոմպոզիցիաներ.
Բույրի կայունությունը կախված է ոչ միայն վերջինիս ճիշտ ցողումից, այլ նաև նրա բաղադրիչներից, քանի որ որոշ բաղադրիչներ, անգամ ամենաթանկ օծանելիքների դեպքում շուտ մաքրվելու հատկություններ ունեն։
Աղբյուրը՝ gogetnews.info
Discussion about this post