Աշխարհ Հետաքրքրաշարժ

Կենդանատեսակ, որն անհետացել է Ավստրալիայի անտառային հրդեհների հետևանքով

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Միայն Ավստրալիայում բնակվող  մոխրագույն կեղծ մկները (Pseudomys fumeus) պաշտոնապես համարվում են առաջին տեսակը, որոնք վերացել են Երկրից այդ տարածքում աղետալի անտառային հրդեհների հետեւանքով: Այդ մասին գրում է Չարլզ Սթյորթի համալսարանի (CSU) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Ծխագույն կեղծ մկները սատկել են թոքերի հիվանդություններից, որոնք ի հայտ են եկել մրի միկրոսկոպիկ մասնիկների մահաբեր քանակության հետեւանքով, որոնք պարունակվել են անտառային հրդեհների ծխի մեջ»,-պարզաբանել է CSU աշխատակից Էնդրյու Փիթերսը: Կենդանիները սկսել էին սատկել երրորդ օրը, երբ Նոր Հարավային Ուելսի հարթավայրերում տարածվել էր մահացու ծուխը:

«Անգամ այն մկները, որոնք ողջ էին մնացել ծխահարումից հետո, կարճ ժամանակ անց սատկել էին շնչառության կանգի հետեւանքով: Դա նշանակում է, որ հրդեհների հետեւանքները կարող են ավելի մեծ վտանգ ներկայացնել»,-հավելել է Փիթերսը:

Զանգվածային անտառային հրդեհները սկսվել էին Ավստրալիայում անցած տարվա հոկտեմբերի կեսերին: Ոչնչացնել եւ անգամ վերահսկողության ներքո վերցնել հրդեհի բռնկման օջախները հրշեջներին չէր հաջողվել երկու ամիս շարունակ: Իրավիճակը բարելավվել էր միայն հորդառատ անձրեւներից հետո, որոնք տեղացել էին փետրվարի սկզբում, եւ որոնց արդյունքում հրդեհներն ինքնաբերաբար մարվել էին:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը