Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: Այն սկսել է նշվել 1986թ. մարտի 3-ից՝ գրողների միջազգային «Փեն» ակումբի (International PEN Club) որոշմամբ։
Ակումբի անվանումը հապավում է՝ Poets, Essayists, Novelists՝ բանաստեղծներ, էսսեիստներ, վիպասաններ։ Չնայած, իրականում այն ներառում է գրական բոլոր ժանրերով զբաղվողներին, նաև՝ լրագրողներին ու պատմաբաններին: Հապավումը համընկնում է նաև անգլերեն գրիչ բառին։
«Փեն»–ը 1921թ. հիմնադրել է անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը Լոնդոնում: Ակումբի նպատակն է բարեկամություն հաստատել աշխարհի բոլոր մասերում գտնվող գրողների միջև, ստեղծել գրողների համաշխարհային ասոցիացիա՝ ընդգծելու գրականության կենտրոնական դերը համաշխարհային մշակույթի մեջ, պաշտպանել գրականությունը ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներից և պայքարել ազատ խոսքի համար:
YerevanStyle.com-ը սրտանց շնորհավորում է բոլոր գրողներին, ստեղծագործողներին և մաղթում բեղմնավոր, խոսուն ու մնայուն գրական գործունեություն:
Discussion about this post