YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Հայաստան

«English is cool» ոչ ֆորմալ կրթության կազմակերպումը Նոյեմբերյանի տարածաշրջանում. YerevanStyle.com-ի անդրադարձը

Սյուզաննա Աղաբաբյան by Սյուզաննա Աղաբաբյան
Marchի 6, 2020թ.
in Հայաստան, Հարցազրույց, Մշակույթ
0
«English is cool» ոչ ֆորմալ կրթության կազմակերպումը Նոյեմբերյանի տարածաշրջանում. YerevanStyle.com-ի անդրադարձը
Share on FacebookShare on Twitter

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում 2019 թվականի ապրիլից գործում է «English is cool» ակումբը: Որն է եղել  հիմնադրման պատճառը, ինչ նպատակով է այն հիմնադրվել: Այս և այլ հարցեր պարզաբանելու նպատակով YerevanStyle.com-ը որոշեց հանդիպել և զրուցել «English is cool»-ի  հիմնադիր Մերի Մամյանի հետ,ով ունենալով մեծ փորձ Հայաստանում և արտերկրում, ցանկացել է իր գիտելիքները և ներուժը ներդնել իր ծննդավայրի և հարակից շրջանների զարգացման համար, ինչպես նաև, ինչ- որ նոր շունչ հաղորդել առօրյա կյանքին:

Մերին նշում է. « Երևանում և Լեհաստանում փորձ եմ ունեցել նման ակումբներ վարելու: Մտածեցի, որ շատ հետաքրքիր և ոգեշնչող կլինի նման ծրագիր անցկացնել նաև Նոյեմբերյանում, որտեղ բնականաբար ավելի քիչ են հնարավորությունները ընդհանրապես և կոնկրետ այս դեպքում անգլերեն լեզվի հետ կապված: Ներկայումս երեխաները հաճախում են անգլերենի մասնավոր պարապմունքների ԲՈՒՀ ընդունվելու նպատակով: Շատ է պատահում դեպքեր, երբ  երիտասարդները աշխատանքի պահանջներից ելնելով ցանկանում են անգլերեն սովորել, գոնե առօրյա հաղորդակցման մակարդակով, ինչը հետագայում կդառնա  գործիք, ավելի հաստատուն հիմք  աշխատանքային գործունեություն ծավալելու համար, բայց այսօր կոնկրետ մեր տարածաշրջանում չկա այդ հնարավորությունը»:

Մերին նշում է. « Անգլերենի ակումբին սկզբում անդամակցում էին միայն 12-17 պատանիներ և կոչել էինք «Strong ladies», բայց ի ուրախություն բոլորիս, մարդիկ իմանալով և ցանկություն հայտնելով մասնակից դառնալ, որոշեցինք ընդլայնել  տարիքային խումբը, ստեղծել նաև  18-ից բարձր  ցանկացած անձի համար մասնակցություն հնարավորություն: Ինչպես նաև ժամանակի հետ ընդլայնվեց նաև մեր այսպես ասած աշխարհագրությունը ընդգրկելով Նոյեմբերյանի հարակից գյուղերը և բնակավայրերը Կողբ, Բերդավան,  Ոսկեպար, Բագրատաշեն: Ուզում եմ նշել, որ ստեղծման առաջին օրվանից իրականացվում է անվճար, և միշտ լինելու է անվճար»:

Տեղեկացանք, որ ակումբի պարապմունքները իրականացվում են ոչ ֆորմալ ձևաչափով: «Հիմնադրման առաջին օրվանից ունեցել եմ այդ նախապայմանը ինքս ինձ համար, որ այն չկրի դոգմատիկ բնույթ, ինչպես ընդունված է մինչ օրս: Տեղում գրավոր կամ տնային  աշխատանքներ, քննություններ:  Հադիպումների ընթացքում կազմակերպում ենք ֆիլմի դիտումներ, խաղում ենք կրթական տարբեր խաղեր: Մասնակիցները ունեն ազատություն բոլոր հարցերում: Ամեն հանդիպման ժամանակ իրենք են ընտրում թեման, անցկացման ձևաչափը: Իմ առջև դրել եմ մեկ նպատակ ևս, ամեն հանդիպման ժամանակ մասնակիցներին տալիս եմ հնարավորություն, որպեսզի  հաջորդ հանդիպումը վարեն իրենք, այդ կերպ նրանք հնարավորություն են ունենում ձեռքբերել հմտություններ ապագայում, այդպիսի ակումբներ ստեղծելու և վարելու համար:  Լինում են դեպքեր, երբ  մասնակիցների ցանկությամբ հանդիպումները կազմակերպում ենք  նաև տարբեր վայրերում: Ուզում եմ անպայման նշել, որ չկա հատուկ ժամանակահատված, որ մասնակիցը պետք է ակումբ հաճախի, որից հետո միայն կարող է դուրս գալ ակումբի կազմից: Մյուս կրթական կենտրոններից ակումբը տարբերվում է նաև այդ տեսանկյունից»,- նշեց Մերին:

Խոսելով արդեն գրանցած հաջողությունների մասին նա նշեց. « 2019 թվականի ամռանը կազմակերպել և անց ենք կացրել  տարածաշրջանում առաջին և միակ ճամբարը «Սրբասարում»: Մարդիկ իմանալով ճամբարի գաղափարի մասին ցանկություն հայտնեցին աջակցել, ով ինչով կարող է, նաև իր պատրաստակամությունը հայտնեց Նոյեմբերյանի համայնքի ղեկավարը: Քանի որ ճամբարը բավականին բովանդակալից անցավ և բուռն արձագանքներ ստացավ հասարակության կողմից, Նոյեմբերյան համայնքի ղեկավարության կողմից քաղաքապետարանի շենքում մեզ անվարձահատույց տրամադրվեց մեկ սենյակ, որտեղ հնարավորություն ստացանք կազմակերպել մեր ամենշաբաթյա հանդիպումները»:

Մերին մեծ ոգևորությամբ նշեց. «Մեր ակումը արդեն հասարակական կազմակերպության կարգավիճակ է ստացել:Անվանվելով «Edu Lab», ինչը հնարավորություն է տալիս ավելի ընդլայնել ,մեր գործունեությունը: Այս պահին հասարակական կազմակերպությունը միայն ինքնաֆինանսավորմամբ է գործում, սակայն մենք մեծ ուրախությամբ կնդունենք  ցանկացած  համագործակցության առաջարկ: Առաջիկա նպատակները կյանքի կոչելու համար դիմելու ենք տարբեր ֆոնդերի, որպեսզի կարողանանք ավելի լայն գործունեություն ծավալել»:

Խոսելով ապագա պլանների մասին նա ասաց. «Նպատակները շատ են նշեմ մի- քանիսը: Ուզում ենք դրսի մեր գործընկերների հետ համատեղ ստեղծել օնլայն հարթակ, որով հնարավորություն կստանանք կապ հաստատել այլ մարզերի երիտասարդական խմբերի հետ: Նպատակ ունենք ընդգրկել ամբողջ Հայաստանի Հանրապետությունը,  և  Արցախը: Նպատակ, որ հարթակը դառան միջազգային բնույթի: Ես ինքս ունեմ, որոշակի գրականություն անգլերեն լեզվով, որ տրամադրել եմ մեր ակումբին, բայց ապագայում նպատակ ունենք ընդլայնել գրադարանը: Գրադրանը մյուս գրադարաններից տարբերվելու է նրանով, որ գրականությունը լինելու է միայն անգլերեն լեզվով, մասնագիտական և ոչ մասնագիտական, ինչը կդառնա նաև կրթական  ոչ ֆորմալ ռեսուրս-կենտրոն և կծառայի,թե՛ մեր ակումբի երիտասարդների, թե՛ ընդհանուր տարածաշրջանի հասարակության համար, որտեղից մարդիկ հնարավորություն կունենան ազատ օգտվել»:

Ամփոփելով խոսքը Մերի Մամյանը նշեց. « Գլոբալ փոփոխությունները ծնվում են անհատի փոփոխությունից Իմ սեփական մոտեցմամբ մարդը փոփոխությունը պետք է սկսի անել ինքը իրենից: Փոփոխությունը ծնվում է մարդու մտածողության միջոցով, ինչը նպաստում է նրա մոտիվացիայի բարձրացմանը: Ցանկացած ճիշտ միտք անգամ, որ ձևավորվում է մարդու մեջ, նրան առաջ է մղում, ընդհանուր հասարակությանը իր հետ համատեղ տանել դեպքի դրական փոփոխության ճանապարհով:  Իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ ուզում են ունենալ դրական փոփոխություն իրենց միջավայրում, և անում են իրենց քայլերը տարբեր ոլորտներում: Ես կարծում եմ, որ պարտադիր պետք չէ բոլորս անենք նույն քայլերը կամա ակամա կկրկնօրինակվի միևնույնն է, շատ ավելի զգալի արդյունք կունենանք, եթե յուրաքանչյուրս, ինչ որ ոլորտում լինենք, այդ նոր փոփոխության կրողն ու տարածողը: Իմ փոփոխության բանալին և ճանապարհը ոչ ֆորմալ կրթությունն է, որ ես ուզում եմ հասանելի դարձնել բոլորին»:

Share84TweetShare
Previous Post

Apple-ը, Microsoft-ը եւ Google-ը մտածում են Չինաստանից արտադրությունները դուրս բերելու մասին

Next Post

Վայրկյանում 2 000 000 000 000 000 000 հաշվարկ. ԱՄՆ-ում ստեղծել են ամենահզոր համակարգիչը

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Ես՝ Սյուզաննա Աղաբաբյանն եմ, ծնվել եմ 1993 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել եմ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, այնուհետև՝ Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Որպես կամավոր և աշխատակից ներգրավված եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոեմբերյանի մասնաճյուղի աշխատանքներում: Սիրում եմ լրագրությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև ստեղծագործել:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
27
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
23
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
11
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
21
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
6
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստան

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

21 October 2020
19
Load More
Next Post
Վայրկյանում 2 000 000 000 000 000 000 հաշվարկ. ԱՄՆ-ում ստեղծել են ամենահզոր համակարգիչը

Վայրկյանում 2 000 000 000 000 000 000 հաշվարկ. ԱՄՆ-ում ստեղծել են ամենահզոր համակարգիչը

Որքա՞ն է իրականում կորոնավիրուսից մահացության մակարդակը

Որքա՞ն է իրականում կորոնավիրուսից մահացության մակարդակը

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In