Արտասահմանյան գրականություն Ընթերցարան

Միշտ կա վաղը, բայց… Այսօր ծնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

«Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու, որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա»,- այս խոսքերի հեղինակն է կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին:

Առավել հայտնի են Մարկեսի «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Չարաբաստիկ ժամը», «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերը: Գրողին համաշխարհային ճանաչում է բերել համաշխարհային գրականության գլուխգործոց համարվող «Հարյուր տարվա մենություն» վեպը, որը 1979-ին լույս է տեսել հայերենով ու ջերմ ընդունելություն ունեցել նաև Հայաստանում:

1982-ին Մարկեսին շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում «վեպերի և պատմվածքների համար, որոնցում երևակայությունը և իրականությունը միախառնվելով արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը և կոնֆլիկտները»:

«Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես»,- մահվանից առաջ գրել է Մարկեսը:

Նյութի հեղինակ՝ Սոնա Վանյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2561671307408933&set=gm.3208010522591628&type=3&theater&ifg=1

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը