Գրողների միությունում մարտի 8-ի առթիվ պատի թերթ են պատրաստում: Մի անկյուն բաց է մնում:
Չարենցը կանչում է Խնկո-Ապորն ու ասում.
– Խնկո, արագ մի ութ տող գրիր…
Խնկո-Ապերը գրում է.
Մարտի ութին,
Իմ Յաղութին,
Ազատութին,
Անկախութին,
Առողջութին,
Երջանկութին,
Հաջողութին…
Ու չի կարողանում շարունակել: Մոտենում է Չարենցին.
– Եղիշ, վերջին տողը չի ստացվում:
Չարենցը կարդում է Խնկո-Ապոր գրածն ու ավելացնում ութերորդ տողը.
Ախմախութին…
Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2563182020591195&set=a.2237132369862830&type=3&theater
Discussion about this post