Հետաքրքրաշարժ

Էսկիմոսյան համբույր. որտեղի՞ց առաջացավ և ինչո՞ւ

Նարե Վարուժանի
Հեղինակ՝ Նարե Վարուժանի

Արկտիկայում բնակվում է հնագույն մի ժողովուրդ, որին անվանում են էսկիմոսներ։ Նրանց թիվն աշխարհում շուրջ 150.000 է։ Էսկիմոս անունը նշանակում է հումակեր, այսինքն ` հում ձուկ ուտող։

Աշխարհում հայտնի է էսկիմոսյան յուրօրինակ համբույրը։ Էսկիմոսյան համբույր կոչվող գործողությունը ժամանակակից արևմտյան մշակույթում հիշեցնում է կունիկ կոչվող էսկիմոսյան ողջույնը: Կունիկը կապվածության արտահայտման ձև է։

Մասնակիցներից մեկը հպում է քիթը երկրորդի մաշկին (սովորաբար ճակատին կամ այտերին) և օդ է արտաշնչում: Գոյություն ունի տարածված մոլորություն, որ այս ավանդույթը առաջ է եկել էսկիմոսների մոտ այն պատճառով, որ նրանց շուրթերը, սառնամանիքի ժամանակ հասարակ համբույրի ժամանակ սառչելով, կպչում են իրար:

Իրականում այս գործողությունը բարեկամական ողջույնի արտահայտման ձև է մտերիմ մարդկանց միջև, որոնք հանդիպման ժամանակ հաճախ փակած են լինում ամբողջ մարմինը բացի քթից և աչքերից: Երբ արկտիկական ուսումնասիրողները առաջին անգամ տեսան այս գործողությունը, նրանք այն անվանեցին «էսկիմոսյան համբույր»:

Արևմտյան տարբերակում գործողությունը կայանում է նրանում, որ երկու մարդ իրար են քսում քթերը:

Հեղինակի մասին

Նարե Վարուժանի

Նարե Վարուժանի

Մեկնաբանել գրառումը