Հայաստան Ճամփորդություն

Գյումրին 17 ամենագեղեցիկ վայրերից է այս գարուն այցելելու համար․ Forbes

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրին Forbes ամսագրի կողմից ներառվել է այս գարուն այցելելու համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցուցակում։

Ինչպես նշվում է հոդվածում, Գերմանիայից եւ Հունաստանից Գյումրի նոր բյուջետային ավիաուղիների չվերթների շնորհիվ քաղաքի մասին այժմ հիշում են ոչ միայն 1988 թ․ երկրաշարժի հետ կապված։

Հեղինակի կարծիքով՝ գարունը հենց այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է այցելել Գյումրի՝ հիանալու նրա հյութալի մրգերով, մոդայիկ սրճարաններով, բնակության համար հազվագյուտ վայրերով եւ Հայաստանում ամենալավ հումորի զգացում ունեցող տեղի բնակիչներով։

Հեղինակը խորհուրդ է տալիս համտեսել հայկական պանրխաշ ուտեստը եւ տեղի խոտաբույսերից թեյերը։ Եւ, իհարկե, կարելի է տուն տանել անսովոր հուշանվեր՝ տեղացի վարպետի կողմից ստեղծված աքսեսուարներ, որոնք փամփուշտներից են պատրաստված։

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը