YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Մշակույթ Գրականություն

Ժամանակակից գրականություն. YerevanStyle.com-ի անդրադարձը Լիանա Էնլիի «Եթե դու լինեիր այստեղ» գրքին

Սյուզաննա Աղաբաբյան by Սյուզաննա Աղաբաբյան
Mayի 12, 2020թ.
in Գրականություն, Ընթերցարան
0
Ժամանակակից գրականություն. YerevanStyle.com-ի  անդրադարձը Լիանա Էնլիի  «Եթե դու լինեիր այստեղ» գրքին
Share on FacebookShare on Twitter

Փաստաբան Լիանա Էնլին սկսել է ստեղծագործել 18 տարեկանից: Անկախ այն հանգամանքից, որ փաստաբանի աշխատանքը իրենից ներկայացնում է խիստ պաշտոնական, ճշգրիտ թվագրված աշխատանք, այնուամենայնիվ նա դեռ ուսանողական տարիքից շատ է սիրել տարբեր ժանրերի ֆիլմեր դիտել և հաճախ իրեն պատկերացրել է, սցենարիստի դերում, ստեղծագործական ազատություն տալով իրեն: Ինչն էլ տարիների հետ հիմք է հանդիսացել «Եթե դու լինեիր այստեղ» գրքի հրատարակման, որի շնորհանդեսը կայացավ մարտի 7-ին: 

Փաստաբանից մինչև ստեղծագործող անձի բացահայտման նպատակով YerevanStyle.com-ը  որոշեց զրուցել նրա հետ:

Այս պատմությունը գրելու նախահիմքը ի՞նչը հանդիսացավ, Լիանա Էնլին նշեց. «Միտքը ծնվել է նախանցած տարի, երբ ես արտերկրում էի: Հարազատներից, ընկերներից, հեռու գտնվելու մտքերը, կարոտը, այն ամենը ինչ կատարվում էր իմ ընկերների հետ, պատճառ հանդիսացան գրելու: Քանի որ հնարավորություն ունեի  կողքից ուսումասիրելու: Առաջին միտքը, որ եկավ վերնագիրն էր, քանի որ ինձ շրջապատող մարդկանց մեջ կար ինչ- որ բացեր, վախեր, տարբեր իրավիճակների վերաբերյալ: Փորձեցի  լուծումը տալ, ինչ -որ անձի միջոցով: Քանի որ, եթե այդ անձը լիներ նրանց կողքին այդ վախերը այլևս չէին լինի: Գրքում պատմվում է ներանձնային հարաբերությունների մասին, իր մեջ ներառելով տարբեր մարդկանց կյանքից վերցված իրողություններ: Գեղարվեստական ոճով ամփոփել եմ մեկ կերպարի մեջ:

«Ինձ միշտ հետաքրքրել է հոգեբանությունը: Հնարավորության դեպքում մասնակցել եմ տարբեր դասընթացների: Ձեռք եմ բերել վկայականներ: Միգուցե հենց այդ մասնագիտության ուսումնասիրությունը նաև պատճառ հանդիսացավ գրելու  այս գիրքը: Քանի որ, ինքս ինձ հիշելու օրվանից ի վեր, սիրել եմ շփվել, ծանոթանալ մարդկանց հետ: Կյանքի տարբեր իրավիճակներում նախընտրում եմ լռել, դիմացինի վարքագիծը հասկանալու համար: Լսում եմ լռությունը և հասկանում, թե  ինչքան շատ բան է ասում մեզ այն»,- նշեց նա:

Ի՞նչ կփոխի ընթերցողի կյանքում Լիանա Էնլին նշեց. «Ինքս ինձ համար կարող եմ նշել, որ որոշակի վախեր զիջեցին: Կյանքի շատ իրավիճակներին վերլուծության հնարավորություն տալով: Ուզում եմ նաև նշել, որ սա իմ առաջին աշխատությունն էր, և համոզված եմ շատերը կհասկանան, երբ մի բան առաջի անգամ ես անում, նաև կասկածներ են առաջանում, կհավանեն, չեն հավանի: Հույս ունեմ 16-35 տարիքային խմբի անձանց համար, ովքեր որոնման մեջ են բոլոր առումներով, որոշակի դրվագներ իրենց հոգեհարազատ կհամարեն: Դատողություններ կանեն իրենք իրենց համար, կոնկրետ իրավիճակում, և կնկատեն, թե կյանքում, ինչ մանրուքներ կան»:

Ցանկացողները որտեղի՞ց կարող են ձեռքբերել գիրքը. «Գիրքը նաև օնլայն է վաճառվում,  ցանկացողները կարող են գրել հատուկ այդ նպատակով բացված «Լիանա Էնլի» էջին, և կկազմակերպենք փոխանցումը: Կա նաև «Նոյյան Տապան», «Բուկինիստ» և այլ գրախանութներում»,- նշեց նա:

Խոսելով ապագա պլանների մասին, Լիանան ժպիտով ասաց. «Ովքեր կարդացել են այս գիրքը, ասում են, որ կարելի է  ֆիլմ նկարահանել: Ինքս էլ գրելու ընթացքում  այդպես եմ պատկերացրել: Սակայն հասկանում եմ, որ ներկա պայմաններում, նման հնարավորությունը գրեթե բացակայում է»: ՙՈգևորությամբ շարունակելով միտքը ասաց. «Պատրաստվում եմ մայիս ամսին անգլերեն թարգմանել՝ դարձնելով ավելի միջազգային բնույթի: Նպատակ ունեմ մեկ այլ գիրք հրատարակելու, քանի որ միտքը վաղուց կար, որտեղ պատմվում  է գերբնական, բայց իրական ուժերի ու երևույթերի մասին: Սակայն մտածեցի, որպես փորձնական առաջին մուտք, ընթերցողին ավելի ճիշտ կլինի ներկայանալ այս պատմությամբ:

Ամփոփելով խոսքը, կառանձնացնեիք արդյո՞ք, ինչ-որ կարգախոս ինքներդ ձեր և ընթերցողի համար, Լիանա Էնլին նշեց. «Ընթերցողը արդեն ինքը իր համար կգտնի հարազատ և մոտիվացնող հատվածը, բայց այնուամենայնիվ կառանձնացնեմ մեկ միտք: Լինում են պահեր, որ քեզ թվում է, թե մոլորված, կտրված ես աշխարհից, և վախերդ այնքան լսելի են, որ շրջապատից եկող որևէ բան չես հասկանում: Խորհուրդ կտամ, որ մի պահ կանգ առնեն և լռությանը մոտ կանգնեն, այդ ժամանակ, այն ինչ իրենց իսկապես պետք է կլսվի»:

Share27TweetShare
Previous Post

Մեզ հետ ապրող կենդանիները. Անգլիական կոկեռ սպանիել

Next Post

Իդեալական ալադիներ պատրաստելու գաղտնիքը

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Ես՝ Սյուզաննա Աղաբաբյանն եմ, ծնվել եմ 1993 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել եմ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, այնուհետև՝ Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Որպես կամավոր և աշխատակից ներգրավված եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոեմբերյանի մասնաճյուղի աշխատանքներում: Սիրում եմ լրագրությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև ստեղծագործել:

Related Posts

Խաղաղություն. Պարույր Սևակ
Բանաստեղծություններ

Խաղաղություն. Պարույր Սևակ

18 October 2020
1k
Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի
Ընթերցարան

Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի

1 October 2020
2.9k
Կաֆկան ու կորած տիկնիկը
Գրականություն

Կաֆկան ու կորած տիկնիկը

5 September 2020
288
Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին
Ընթերցարան

Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին

26 August 2020
221
Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ
Գրականություն

Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ

24 August 2020
249
Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից
Գրականություն

Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից

22 August 2020
465
Load More
Next Post
Իդեալական ալադիներ պատրաստելու գաղտնիքը

Իդեալական ալադիներ պատրաստելու գաղտնիքը

Նապոլեոնի նամակը Ժոզեֆինային

Նապոլեոնի նամակը Ժոզեֆինային

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In