YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Աշխարհ

ԵՄ մի շարք երկրներ կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Marchի 13, 2020թ.
in Աշխարհ, Նորություններ
0
ԵՄ մի շարք երկրներ կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
Share on FacebookShare on Twitter

Եվրոպական մի շարք երկրներ նոր կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Չեխիայում, որտեղ պաշտոնական տվյալներով շուրջ 100 վարակված կա, արտակարգ դրություն է մտցվել:

Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, չեղարկվել է միջազգային երկաթուղային հաղորդակցությունը, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է: Արգելվում են նաև երեք տասնյակից ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումները, առաջիկայում նախատեսվում է փակել ժամանցային և մշակութային վայրերը, սահմանափակվել են նաև ռեստորանների աշխատանքային ժամերը: Ավելի վաղ, այս շաբաթ փակվել են նաև բոլոր դպրոցները:

Սլովակիան, իր հերթին, արգելել է արտասահմանցիների մուտքը երկիր` բացառությամբ կեցության իրավունք ունեցող անձանց: Կփակվեն դպրոցները, օդանավակայանները, ռեստորանները:

Դպրոցները փակելու որոշում է կայացրել նաև Իռլանդիայի կառավարությունը:

Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, դեռևս հաստատված դեպքեր չկան միայն Չեռնոգորիայում:

Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում վարակվածների թիվը հասնում է հազարի, Եվրամիության մյուս երկրներում՝ հարյուրավոր: Ամենակոշտ միջոցներն է ձեռնարկել Իտալիան, կարանտին է սահմանված գրեթե երկրով մեկ:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ևս փորձում են լրացուցիչ քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վարակը նոր փուլ է թևակոխում՝ դանդաղ տարածման:

Միացյալ Թագավորությունում վարակակիրների թիվը մոտ 600 է, 10 մարդ արդեն մահացել է: Բրիտանական կառավարության կանխատեսումներով՝ երկրում վարակվածների թիվը կարող է հասնել 5-10 հազարի:

Լոնդոնն այժմ քննարկում է բոլոր զանգվածային և մարզական միջոցառումների չեղարկումը, դպրոցներն առայժմ չեն փակվել, սակայն կառավարությունը կարող է դիմել այդ քայլին, եթե վարակի օջախներ ի հայտ գան:

Ի դեպ, վերջին օրերին Մեծ Բրիտանիայից վերադարձած Կանադային վարչապետի կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են ի հայտ եկել: Մինչ Սոֆի Գրեգուար Թրյուդոն սպասում էր բուժզննման արդյունքներին, վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է՝ թեև բողոքներ չունի, բայց նախընտրում է տնից աշխատել, հայտարարել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ժամեր առաջ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես հայտարարեց, որ տիկնոջ մոտ վարակը հաստատվել է:

Ֆրանսիայում, ինչպես և ակնկալվում էր՝ դատելով վարակի տարածման տեմպերից, կառավարությունը դիմում է կոշտ միջոցների: Փակվում են ուսումնական հաստատությունները, չեղարկվում են առաջիկա հանգստյան օրերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Երեկ ուշ երեկոյան այդ մասին հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը ավելի քան 60 է, վարակված է շուրջ 2 հազար 880 մարդ:

Իրանում, որը կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախն է Չինաստանից և Իտալիայից հետո, վարակվածների թիվն անցել է 10 հազարը, զոհվել է շուրջ 430 մարդ: Վարակվել են տասնյակ պատգամավորներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի փոխնախագահը, առողջապահության փոխնախարարը: Նախօրեին էլ հաղորդվեց, որ կորոնավիրուսով վարակվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Աղբյուրը՝ azatutyun.am

ShareTweetShare
Previous Post

Արտետտա, Ռուգանի, Դիբալա, դատարկ մարզադաշտեր… Կորոնավիրուսի շունչը համաշխարհային ֆուտբոլում

Next Post

Աշխարհը սարսափում է, ֆեյսբուքահայությունը՝ շարունակում կատակել

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
24
System Of A Down – Protect The Land (Official Video)
#Հաղթելուենք

System Of A Down – Protect The Land (Official Video)

7 November 2020
8
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
21
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
10
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
20
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
5
Load More
Next Post
Աշխարհը սարսափում է, ֆեյսբուքահայությունը՝ շարունակում կատակել

Աշխարհը սարսափում է, ֆեյսբուքահայությունը՝ շարունակում կատակել

Աթենա Մանուկյանը ներկայացրել է եվրատեսիլյան Chains on You երգի տեսահոլովակը

Աթենա Մանուկյանը ներկայացրել է եվրատեսիլյան Chains on You երգի տեսահոլովակը

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In