Այս օրերին աշխարհը պատուհասել է կորոնավիրուսը, որի ավերիչ ազդեցությանն արդեն անդրադարձել ենք մի շարք հրապարակումներով: Խորհուրդ տալով խստագույնս հետևել առողջապահության նախարարության հորդորներին և լինել աչալուրջ, գիտակցելով հիվանդության ցավալի ու աղետաբեր ազդեցության մեծությունը, այնուամենայնիվ, չէինք կարող անտարբեր անցնել ֆեյսբուքահայության հումորների կողքով:
YerevanStyle.com-ը հետախուզել է համացանցն ու գտել հումորային գրառումներ, մեկնաբանություններ: Դե, գերանդիով մարդու վրա հումորներ անող ազգը չէր կարող չծիծաղել նաև կորոնավիրուսի վրա))
* * *
Ախպեր լիքը սխտոր կերեք,եթե անգամ օրգանիզմին չօգնի, վարակվածները հոտից կփախնեն ձեզ չեն վարակի?
* * *
– Մամ ջան սխտորը շատ լցրու
֊ Այ բալա կոֆեին ի՞նչ սխտոր?
* * *
Դավիթ Սանասարյանին չթողեք տնից դուս գա,էս կորոնավիրուսի նեղ մաջալին սկսի սաղին սիրել)))
* * *
Մեր գյուղում մի բժիշկ ունեինք,լուսահոգի Սեյրան ձաձան,ով ինչով հիվանդանում էր,ինչից գանգատվում էր, ասում էր հոնով թեյ խմեք,հիմա էս կորոնավիրուսի պահով նստած հոնով թեյ եմ խմում)))
* * *
Էջմիածին սուրբ ես մեզ համար
Ողջ հայության դու կապող կամար
Վիրուսն հասավ քեզ իտալածին
Եվ դու մտար թեթև կարանտին:
* * *
Ախպեր սա իտալական կորոնավիրուս ա էն չինական զիբիլը չի ,արխային պանիկա արեք:
Էլի Հայ
* * *
Իսկական հայ աղջկան չի կարա կորոնավիրուս կպնի, որովհետև հետո ախպերները գլուխը կջարդեն:
* * *
Էս կյանքում երբեք չեմ հասկանա քվանտային ֆիզիկա ու կորոնավիրուսի մասին հումոր անողներից նեղացողներին:
* * *
Մահ իմացյալ անմահություն է
Մահ չիմացյալ չինական վիռուս:
Հայկ Մկրտչյան
* * *
Վերջը կորոնավիրուսին տարան ԹՈՒՄՈ, որ ասում էի, ով գալիս ա Հայաստան, տանում են ընդեղ։
* * *
Վստահություն չեն ներշնչում ֆեյսբուքում «была в Ծաղկաձոր» նշող մարդիկ։
* * *
Հավաքականի տղեքը կորոնավիրուսը ծուռ են փոխանցում, էսի նադայել ա լինում, վերանում ա։
* * *
2000 սերիա ունեցող հնդկական նայող ազգը կորոնավիորուսից չի վախենա։
* * *
Առաջ Գոլդըն փելըս գնալու համար փող էր պետք, հիմա՝ ջերմություն։
* * *
13 տեղանոց գազելում 60 հոգով տեղավորվող ազգին կորոնավիրուսով չես վախեցնի։
Յուրա Սուքիասյան
* * *
Մենք կարող էինք իդեալական զույգ լինել, բայց ափսոս դու էրեկ նշանդրեքի էիր ?
Արշակ Պապոյան
* * *
Ո՞վ կմտածեր, որ մեր մահն էլ է made in China լինելու:
Ռուբեն Կարոյան
* * *
Նոր պատվիրան՝ 11. Մի՛ վարակիր:
* * *
Վարակված առ վարակված , կասկածվող առ կասկածվող , շփված առ շփված հավքելու ենք։
* * *
Հայաստանի «խուճապի կարիք չկա» է բաց երկնքի տակ
Արամ Մանուկյան
* * *
Կարանտինում գտնվող միայնակ երիտասարդը փնտրում է կարանտինում գտնվող բարետես արտաքինով միայնակ կնոջ՝ միասին անցկացնելու կարանտինը:
Լևոն Զաքարյան
* * *
-Տյոմ ջան, Դու շատ ֆրենդներ ունես, տարածի էլի: @Կորոնա վիրուս
* * *
Հարգելիներս, շնչեք միայն քթով, վիրուսը դժվարությամբ կհաղթահարի հայկական պանծալի քթի դժվարին ոլորանները, նա մեզ կպաշտպանի վիրուսից:
Արտյոմ Օհանյան
Շարքը կարելի է երկար շարունակել: Հումորների վրա ծիծաղենք, բայց չմոռանանք հետևել առողջապահության ու հիգիենայի կանոններին: Առողջություն բոլորիս:
Discussion about this post