Ընթերցարան

«Գոյություն ունի մի հզոր ուժ». Ալբերտ Էյնշտեյնի նամակն իր դստերը

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Մեկ օր Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որը նա գրել էր իր դուստր Լիզերլին, գրավում է ողջ աշխարհի ուշադրությունը: Նամակում բոլոր ժամանակների ամենապայծառ մտքերից մեկը իր հայացքներով է կիսվում սիրո զորության մասին, այն ի ծնե մարդու մեջ դրված լինելու մասին, որ մենք՝ մարդիկս, զգանք մեզ սիրելի և ընդունելի, և այն մասին, որ սերը գերագույն հնարավորություն ունի՝ հաղթելու ամեն բան:

Կան կասկածներ, որ նամակը 1980-ականների վերջին Հրեական համալսարանին նվիրել է հենց ինքը՝ Լիզերլը, ինչպես մեկը հարյուրավոր նամակներից, որ գրվել են Էյնշտեյնի կողմից: Հետաքրքիր է, որ շատ ուսումնասիրողներ մինչև 1980-ականները անգամ չգիտեին, որ Լիզերլը գոյություն ուներ, մինչ հայտնաբերում են Էյնշտեյնի և նրա առաջին կնոջ՝ Միլևա Մարիկի նամակագրությունը: Նամակները հաստատում են, որ Լիզերլը Էյնշտեյնի դուստրն է:

Կան ենթադրություններ, որ Լիզերլը մահացել է 3 տարեկան հասակում՝ ծանր հիվանդությունից հետո, մինչդեռ մեկ այլ խումբ համարում է, որ նա որդեգրվել է այդ տարիքում:

Ստորև ներկայացնում ենք Լիզերլին գրված նամակը:

«Երբ ես առաջարկեցի «Հարաբերականության տեսությունը», շատ քչերը հասկացան ինձ, և այն, ինչ կբացատրեմ քեզ հիմա մարդկությանը փոխանցելու համար, այս աշխարհում նույնպես կհանդիպի անհասկացողության և նախապաշարմունքների:

Ես խնդրում եմ քեզ պահել այս նամակն այնքան երկար, որքան կհապանջվի, տարիներ, տասնամյակներ, մինչև հասարակությունը լինի բավականաչափ զարգացած՝ ընդունելու այն, ինչ ստորև կբացատրեմ քեզ:

Գոյություն ունի մի հզոր ուժ, որին մինչ օրս գիտությունը չի գտել պաշտոնական բացատրություն: Այդ ուժն ընդգրկում է իր մեջ և կառավարում մնացած բոլոր երևույթները, որ գործում են տիեզերքում: Այդ Տիեզերական ուժը ՍԵՐՆ է: Երբ գիտնականները որոնում էին տիեզերքի միակ տեսությունը, նրանք մոռացան ամենահզոր անտեսանելի ուժի մասին: Սերը Լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն:

Սերը ձգողականություն է, որովհետև այն ստիպում է որոշ մարդկանց զգալ հակում ուրիշների հանդեպ: Սերը ուժ է, որովհետև այն բազմապատկում է այն լավագույնը, որ կա մեր մեջ, ով մենք կանք, և թույլ տալիս մարդկությանը՝ չընկղմվել կույր եսասիրության մեջ:

Սիրո համար ենք մենք ապրում և մեռնում: Սերը Աստված է, և Աստված Սեր է: Այս զորությունը բացատրում է ամեն բան և տալիս իմաստ կյանքին: Այն մեծություն է, որը մենք անտեսել ենք բավականին երկար, գուցե, որովհետև մենք վախենում ենք Սիրուց:

Սերը հասկանալու համար ես մի պարզ փոխարինում եմ կատարել ամենահայտնի հավասարման մեջ: Եթե E = mc2 փոխարեն ընդունենք, որ աշխարհի բժշկության համար էներգիան կարող ենք ստանալ սիրո միջոցով՝ բազմապատկված լույսի արագության քառակուսիով, ապա կգանք եզրահանգման, որ սերը ամենազորավոր ուժն է, որովհետև չունի սահմաններ:

Գուցե մենք դեռևս պատրաստ չենք ստեղծելու «սիրո ռումբը»՝ բավականաչափ հզոր սարքավորումը, որը լիակատար ձևով կվերացնի ատելությունը, եսասիրությունը և ագահությունը, ամենը, ինչը ամայացնում է մոլորակը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր առանձին անհատ իր մեջ կրում է սիրո ոչ մեծ, բայց հզոր գեներատոր, որի էներգիան սպասում է իր ազատ արձակման պահին: Երբ մենք սովորում ենք տալ և ստանալ այդ տիեզերքի էներգիան, թանկագին Լիզերլ, մենք հաստատում ենք, որ սերը հաղթում է ամեն բան և ունակ է հաղթահարելու ամեն բան, որովհետև սերը կյանքի էությունն է:

Ես խորապես ցավում եմ, որ չկարողացա արտահայտել այն, ինչ կա իմ սրտում, որը կամաց բաբախում է քեզ համար այս ողջ կյանքի ընթացքում:

Գուցե արդեն շատ ուշ է ներողություն խնդրելու համար, բայց ժամանակը հարաբերական է: Ես պետք է ասեմ, որ սիրում եմ քեզ և շնորհիվ քեզ՝ ստացել եմ վերջնական պատասխանը:

Քո հայր Ալբերտ Էյնշտեյն»:

Հ.Գ. Մարտի 14-ին Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը