YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

Ի՞նչ անել «պարտադրված» արձակուրդի ընթացքում

Արմեն Նիազյան by Արմեն Նիազյան
Marchի 16, 2020թ.
in Ապրելակերպ, Հայաստան
0
Ի՞նչ անել «պարտադրված» արձակուրդի ընթացքում
Share on FacebookShare on Twitter

Ո՞վ կմտածեր, որ աշխարհում շարժը կկանգնի, մարզադաշտերը կդատարկվեն, առևտրի կենտրոնները կփակվեն, բոլորը՝ անկախ մասնագիտությունից ու սոցիալական կարգավիճակից, կխոսեն մարդկանց կյանքերի կարևորության մասին…

Երկրի իրավիճակից ելնելով՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը գոնե առաջիկա շաբաթվա ընթացքում լինելու է պասիվ «արձակուրդի» մեջ: Կառավարությունը, վարչապետը և առողջապահության նախարարությունը հորդորում են հնարավորինս տանը մնալ, քչացնել շփումը մարդկանց հետ, առևտրի կենտրոնները չեն աշխատում, ժամանցի շատ վայրեր, թատրոններ, գրադարաններ, կինոթատրոններ, արագ սննդի կետեր, սրճարաններ, ռեստորաններ փակել են իրենց դռները հաճախորդների առաջ:

Երեխաներն ուրախանում են, մեծերը՝ տագնապում, բողոքում, նեղվում ու 15 րոպեն մեկ միմյանց հարցնում՝ «Հը՞, նորություն կա՞, քանի՞ հոգի են»: Բայց կյանքը շարունակվում է… անգամ նրանց համար, ովքեր հասցրել են դեմ առ դեմ հանդիպել չինական վիրուսին ու այժմ մեկուսացված են:

Դե եթե պարտադրվել է արձակուրդ, ուրեմն՝ պետք է այն օգտագործել մաքսիմալ արդյունավետ:

1.Հետևեք անվտանգության կանոններին ու պատկան մարմինների հորդորներին:

Այս օրերին հասարակության մեջ մաքսիմալ արտահայտված բնավորության գիծը պիտի լինի կարգապահությունը: Այն հորդորները՝ հաճախակի լվացվել, աշխատել տնից դուրս չգալ և ջերմության դեպքում անհապաղ դիմել հետազոտության, այն նվազագույն բաներն են, որ պահանջվում է մեզնից: Եվ սրան ի հակառակ՝ ամբողջ աշխարհը գրանցում է հիվանդության ամենօրյա հազարավոր վարակներ ու տասնյակ, հարյուրավոր մահեր: Որքան էլ վստահ լինենք, որ մենք «ավելի ճիշտ քայլեր կանեինք», քան վարչապետն ու կառավարությունը, ավելի «շատ բան ենք հասկանում», քան առողջապահության նախարարն ու համաճարակաբանները, միևնույնն է, պիտի սովորենք հետևել այն նվազագույն կարգ ու կանոնին,որ պահանջվում է մեզնից:

2. Ընդմիջում արեք. պարզապես հանգստացեք:

Մեզնից շատերի առօրյան խիստ լարված է, շատերը երազում են փոքր-ինչ երկար քնելու մասին, մի փոքր հանգստանալու մասին: Գործածեք այս առիթը և մի քիչ հանգստացեք առօրյա գործերից: Ընդմիջում արեք: Թողեք մարմինն ու միտքը լիցքաթափվի: Բանկերի, վարկերի, ապառիկների մասին դեռ կհասցնեք մտածել, հիմա պարզապես օգտագործեք այս առիթն ու թողեք հանգստանա մարմինը:

3. Շփվեք ընտանիքի անդամների հետ:

Հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը: Պատկերացրեք, լույսերը «տարել են»: Օգտագործեք առիթն ու շփվեք տան անդամների հետ: Երեխաներն ամբողջ օրը տանն են, մեծերն էլ՝ գրեթե մեծամասամբ: Փորձեք առավոտյան նախաճաշ անել ամբողջ ընտանիքով, կամ՝ գոնե ընթրել երեկոյան: Հնարավորության դեպքում երեկոյան ընտանիքով որևէ խաղ խաղացեք՝ զարգացնող, ինտելեկտուալ, սեղանի որևէ խաղ: Գեղեցիկ ընտանեկան երեկոյի մեկ ուրիշ տարբերակ՝ թեյի սեղանի շուրջ երեխաների հետ ընտրել որևէ արկածային հետաքրքիր ֆիլմ և դիտել միասին:

4. Գիրք կարդացեք:

Վերջին ընթացքում, ի ուրախություն մեզ, գիրք կարդալը դարձել է «մոդա»: Շարժվե՛ք մոդայով)) Լավ առիթ է՝ վերցրու 1-2 գիրք և սկսիր կարդալ:

5. Զբաղվեք ինքնակրթությամբ:

Մենք կարող ենք առավոտից գիշեր մեր ժամանակն անցկացնել համացանցում, նայել նկարներ, հետևել նորություններին, շատ խելացի հայացքով վերլուծություններ անել աշխարհի համաճարակաբաններից էլ ավելի խելացի ու տրամաբանական, բայց կարող ենք նաև օգտագործել այս ընթացքը շատ ավելի արդյունավետ: Եթե օրական 1-2 ժամ տրամադրես որևէ լեզվի կամ համակարգչային ծրագրի ուսումնասիրությանը, վստահեցնում եմ, որ «արձակուրդից» հետո մեծ պաշար ես ունենալու: Կամ ժամանակ տրամադրես քո սիրած զբաղմունքին, նախասիրությանն անդրադառնալուն, գուցե՝ ստեղծագործելու, որևէ բիզնես-ծրագիր մշակելու կամ պարզապես հիշելու՝ ինչ երազանք, նպատակ ունեիր: Գուցե այս դադարը հենց այն հիմքը լինի, որից հետո կյանքիդ ընթացքում շրջադարձեր լինեն:

Մի բան էլ՝ երբեք հույսդ չկորցնես ու թույլ չտաս՝ վախերն ու տագնապները ճզմեն քեզ: Գուցե հենց սա է այն ժամանակը, երբ մեր հավատքի հայացքը պիտի կրկին ուղղենք Երկինք ու խոնարհումով աղոթենք՝ Տեր, պահպանիր մեզ…

Ի վերջո, կյանքը կանգ չի առել. պարզապես աշխարհը, մենք՝ բոլորս, մի պահ ընդմիջման կարիք ունեինք…

Share229TweetShare
Previous Post

Երևանյան տրանսպորտի ախտահանումը պատկերող լուսանկարն ընդգրկվել է The Guardian-ի շաբաթվա լավագույն լուսանկարների ցանկում

Next Post

Երվանդ Մանարյանը թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի աչքերով. YerevanStyle.com-ի անդրադարձը

Արմեն Նիազյան

Արմեն Նիազյան

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
24
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
21
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
10
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
21
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
5
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստան

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

21 October 2020
17
Load More
Next Post
Երվանդ Մանարյանը թոռնուհու՝  Լիլիթ Մանարյանի աչքերով. YerevanStyle.com-ի  անդրադարձը

Երվանդ Մանարյանը թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի աչքերով. YerevanStyle.com-ի անդրադարձը

Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա. Ավինյան

Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա. Ավինյան

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In