Հայաստան Նորություններ, մամուլ

Երևանյան տրանսպորտի ախտահանումը պատկերող լուսանկարն ընդգրկվել է The Guardian-ի շաբաթվա լավագույն լուսանկարների ցանկում

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Երևանյան հասարակական տրասնպորտի ախտահանումը պատկերող լուսանկարն ընդգրկվել է բրիտանական The Guardian պարբերականի շաբաթվա լավագույն լուսանկարների ցանկում:

Պարբերականը լուսանկարների շարքը ներկայացրել է «Դատարկ եկեղեցիներ և արմունկով ողջույներ» խորագրի ներքո, որում տեղ են գտել տարբեր երկրներում արված լուսանկարները՝ նվիրված նոր տեսակի կորոնավիրուսին ու դրա դեմ պայքարին:

Լավագույն քսանյակում հայտնված երևանյան լուսանկարում պատկերված է, թե ինչպես է պաշտպանիչ հանդերձանքով տղամարդն ախտահանում ավտոբուսի սրահը: Լուսանկարի հեղինակն Արթուր Հարությունյանն է:

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը