YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Հայաստան

Երվանդ Մանարյանը թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի աչքերով. YerevanStyle.com-ի անդրադարձը

Սյուզաննա Աղաբաբյան by Սյուզաննա Աղաբաբյան
Marchի 16, 2020թ.
in Հայաստան, Հարցազրույց, Մշակույթ
0
Երվանդ Մանարյանը թոռնուհու՝  Լիլիթ Մանարյանի աչքերով. YerevanStyle.com-ի  անդրադարձը
Share on FacebookShare on Twitter

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերում՝«Հրասնացուն հյուսիսից», «Քաոս», « Կարինե, և այլն»: Գրել է սցենարներ մի շարք ֆիլմերի համար՝«Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլն:

ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի բովանդակալից կյանքի և թողած ժառանգության մասին կարելի է երկար խոսել, սակայն YerevanStyle.com-ը  որոշեց կապ հաստատել նրա թոռնուհու Լիլիթ Մանարյանի հետ, նպատակ ունենալով Երվանդ Մանարյանին ներկայացնել նոր տեսանկյունից, հնարավորություն տալով յուրաքանչյուրիս ճանաչել նրան իր թոռնուհու աչքերով:

-Լիլիթ, ո՞րն է եղել պապիկի հետ կապված առաջին հիշողությունը:

-Ինչքան ինձ եմ հիշում, այնքան էլ իրեն եմ հիշում: Միշտ պապիկս ինձ համար եղել է ավելին քան ուղղակի պապիկ, ազգական։ Երբ իրեն հեռուստացույցով տեսնում էի շատ փոքր ժամանակվանից հասկանում էի, որ նա այնքան էլ սովորական մարդ չէ ու միշտ սեր և հիացմունք էի ապրում: Հիշում եմ ամեն անգամ, մինչև վերջերս էլ ամեն հանդիպման ժամանակ մի տեսակ հուզվում էի ու ասեմ, որ այդ հուզմունքը մեր ընտանիքի բոլոր անդամներին էր բնորոշ:

-Ո՞վ էր Երվանդ Մանարյանը Ձեզ համար՝ պապիկ, ավագ ընկեր, խորհրդատու…

-Առաջին հերթին ուսուցիչ էր, հետո արվեստի մեջ առաջնորդ: «Ագուլիս» թատրոն- ստուդիայում, ընտանիքի անդամներով էինք աշխատում, ես 16 էի, երբ սկսեցի խաղալ։ Հիշում եմ աշխատանքային գործունեության ընթացքում չէինք շփվում որպես թոռնուհի և պապիկ, բոլոս շատ գործնական հարթության վրա էինք գտնվում: Նա այն մարդն էր, որ ինձ սովորեցրեց տիկնիկագործություն, դերասանական խաղ, ինչպես շփվել հանդիսատեսի և փոքրիկների հետ, ինչպես նրանց հասկանալ: Ինքը դրանով ապրում էր, այդ անվերջանալի սիրով երեխաների նկատմամբ, դեպի այն հրաշքը, որ նրանք քո միջոցով, քո աչքերով տեսնում են:

-Իսկ առհասարակ, ավելի շատ ում հետ էր սիրում շփվեմ, ժամանակ անցկացնել:

-Երեխաներին և երիտասարդների հետ շփվել շատ էր սիրում: Հիշում եմ՝ ոնց էր թատրոնի դերասանների հետ ընդմիջումներին սուրճ խմում, զրուցում: Կարողանում էր շատ հստակ զգալ դիմացինի տրամադրությունը և տվյալ տրամադրության մեջ անցկացնել զրույցը: Կարծես հենց ինքն  էլ երիտասարդ լիներ: Իսկապես փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ: Բայց նաև, ինչպես յուրաքանչյուր մտածող մարդ ինքն իր մեջ, իր հետ ավելի երկար էր զրուցում, երևի ավելի հետաքրքիր մտքեր էր ունենում:  Ես այդ պատկերները միշտ պահում եմ աչքիս առաջ, հաճախ եմ հիշում։

-Ի՞նչը կարող էր նրա համար ոգեշնչման աղբյուր հանդիսանալ:

-Կարծում եմ՝ կյանքում ամեն ինչն էլ կարող էր նրան ոգեշնչել: Կյանքն ինքնին։ Նա շատ ուշադիր էր յուրաքանչյուր մանրուքի, կյանքի ու բնության օրենքների, երևույթների նկատմամբ, ինչն էլ իմ կարծիքով կազմում էր իր ստեղծագործական սկիզբը: Ամեն ինչ վերլուծում էր և փոքր երևույթից մեծ հետևություններ էր կազմում: Ուզում եմ նաև նշել, որ նա շատ լավատես մարդ էր, երբ  հարցնում էինք՝ ոնց ես, միշտ ասում էր՝Լավ ասենք, որ լավ լինի:

-Ի՞նչը կարող էր տխրեցնել Երվանդ Մանարյանին:

-Անարդարությունը սրտին շատ մոտ էր ընդունում, հատկապես երեխաների նկատմամբ:  Հիշում եմ, երբ փոքր էի, մենք ունեինք մի ներկայացում, որ կոչվում էր «Սատանի ճուտը», որտեղ ներկայացվում էր Սպիտակի երկրաշարժը և մի երեխայի կյանքի պատմություն, որ կորցրել էր խաղալիքը: Ու սյուժեից անգամ պարզ է դառնում, թե որքան էր նման բաները սրտին մոտ ընդունում պապիկը: Տխրում էր  նաև, երբ 92-93 տարեկանում իրեն հարցեր էի տալիս անցյալից և հիշում էր մարդկանց, ովքեր արդեն չկան։ Երբ դու կաս, իսկ քո ընկերներից բոլորը բացակա են, և մնում են միայն երիտասարդներ, որոնց համար դու ուսուցիչ ես, ճանապարհ նշող, բայց իրենք քեզ տարեկից չեն: Կարծում եմ՝ այդ մենությունը՝ գաղափարական և կյանքային, կարող էր տխրեցնել: Քանի որ ես լսում էի տխրությունը ձայնի մեջ, և ինքը ուղղակի թեթև ավելացնում էր՝ դե, դա վաղու՜ց էր:

-Ինքը իրեն համարում էր ավելի շատ թատրոնի՞, բեմի՞, թե՞ ֆիլմի մարդ:

-Երիտասարդ տարիքում Գորիսում եղել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար, նաև խաղում էր, հեռու-հեռու գյուղերի բեմերում: Կյանքի վերջին 30 տարին էլ ամբողջությամբ նվիրեց մանկական թատրոնին: Նա թատրոնին էր նվիրում իր ամենախորքային ուժերը, էներգիան: Կարծում եմ, որ նա ավելի շատ թատրոնի մարդ էր, իսկ ընդհանրապես բեմին սովոր դերասանը, բնականաբար  ֆիլմերում էլ է հրաշալի խաղում: Ուզում եմ նաև ասել, որ նա իր բոլոր ֆիլմերն էլ շատ էր սիրոմ ու հպարտ էր դրանցով: Որտեղ հանդես էր եկել և՛ որպես սցենարիստ և՛ որպես դերասան:

– Երվանդ պապիկի կորստից հետո ի՞նչ պակասեց Ձեր կյանքում:

-Երբ փոքր էի, հաճախ էի մտածում՝ ինչ պիտի լինի, երբ այդ օրը գա, որ նա էլ մեզ հետ չլինի, իսկ այդ օրը անխուսափելիորեն գալու էր: Այն ժամանակ ես շատ էի վախենում այդ օրվանից: Մտածում էի՝ մենք  բոլորս կորբանանք: Մենք, մեր ընտանիքը ու նույնիսկ բոլոր նրանք, ովքեր մեր ընտանիքից չէին, բայց հարազատի նման սիրում էին պապիկիս: Հիմա այդ կորստի զգացողության հետ մեկտեղ, ես հասկանում եմ, որ այն ամենը, ինչ մարդ արարել է իր կյանքի ընթացքում, չի կարող ուղղակի փոշիանալ և անհետանալ: Ֆիզիկայի օրենքների համաձայն, Էներգիան չի կարող ուղղակի զրոյանալ, այն անպայման ինչ- որ բանի է վերածվում: Ես չունեմ այն զգացողությունը, որ պապիկս անվերադարձ գնացել ու հեռացել է, որովհետև իր հեռանալու օրը, ինչ-որ փոխակերպումով, ես զգացի, որ մի բան արթնացավ իմ մեջ ավելի մեծ ուժով: Ու մենք բոլորս ավելի պարտավորված զգացինք մեզ ավելին անելու, աշխատելու: Կուզենամ, որ մենք միշտ այդ փոխանցված էներգիան պահպանենք մեր մեջ: Կյանքից հետո էլի կյանք կա, երևի իսկապես այդպես է: Իմ կարծիքով դա նաև այն միտքն է, գաղափարը, որ դու քո էությամբ փոխանցում ես ուրիշներին, թեկուզ կյանքի մեկ ճառագայթ, բայց փոխանցում ես, ապրեցնում ու տարածում:

-Շնորհակալություն հաճելի զրույցի և անկեղծ պատասխանների համար, հարգելի Լիլիթ Մակարյան: Մեր խոնարհումը Ձեր պապիկի անձի, նրա կերտած և թողած արվեստի առաջ:

Share139TweetShare
Previous Post

Ի՞նչ անել «պարտադրված» արձակուրդի ընթացքում

Next Post

Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա. Ավինյան

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Ես՝ Սյուզաննա Աղաբաբյանն եմ, ծնվել եմ 1993 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել եմ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, այնուհետև՝ Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Որպես կամավոր և աշխատակից ներգրավված եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոեմբերյանի մասնաճյուղի աշխատանքներում: Սիրում եմ լրագրությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև ստեղծագործել:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
27
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
23
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
11
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
21
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
6
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստան

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

21 October 2020
19
Load More
Next Post
Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա. Ավինյան

Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա. Ավինյան

Ո՞ր բանկերն են ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն

Ո՞ր բանկերն են ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In