YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ժամանց Երաժշտություն

Երաժշտությունը հոգուս մի մասն է. YerevanStyle.com- ի անդրադարձը Տավուշցի երիտասարդ երաժշտին

Ռուզաննա Աղաբաբյան by Ռուզաննա Աղաբաբյան
Marchի 21, 2020թ.
in Երաժշտություն, Հայաստան, Հարցազրույց
0
Երաժշտությունը հոգուս մի մասն է. YerevanStyle.com- ի անդրադարձը Տավուշցի երիտասարդ երաժշտին
Share on FacebookShare on Twitter

«Երաժշտությունը իմ մի մասնիկն է, հոգուս մի մասը, ապրելակերպ է, որը չեմ կարող ոչ էությունիցս և ոչ էլ հոգուցս զատել»

Կարելի է ասել իմ ծննդյան առաջին իսկ պահից սնվել ու մեծացել եմ երաժշտությանբ, հիշում եմ, մեր տան բոլոր խնջույքները ուղեկցվում էին երաժշտությամբ:  Հայրս և պապիկս ճիշտ է մասնագիտական կրթություն չունեին, բայց մեր տանը միշտ կարևոր տեղ ու դեր է ունեցել երաժշտութունը, ու գուցե հենց դա պատճառ հանդիսացավ, որ ես դեռ մանկուց հաճախեմ իմ ծննդավայրի, Տավուշի մարզի Բերդ քաղաքի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Հետագայում նաև ինքնուս տարբերակով կիթառ նվագել սովորեցի  »,- YerevanStyle.com- ի հետ զրույցում նշեց  Վարդուհի Թումանյանը:

Հիշելով իր առաջին ստեղծագործությունը, ժպիտով ավելացրեց. «Երաժշտական առաջին քայլերս սկսել եմ դպրոցական տարիներից: Առաջին ստեղծագործությունս սիրո մասին էր՝ երկրորդը, նոր տարվա»:

«Երգերիս քանակը շատ է, սակայն իմ մեջ կա այսպես ասած ստեղծագործություններիս ազատություն տալու խնդիր, քանի որ դրանք էմոցիոնալ ֆոնի վրա գրված երգեր են, որոնք ինչ որ չափով կրում են նաև կենսագրական բնույթ, երգեր, որոնք չեմ ուզում կիսել մարդկանց հետ, իսկ այն երգերը, որոնք,արդեն ավելի շատ կրում հիշողությունների բնույթ՝ կարողանում եմ հրապարակել: Ներկայումս ունեմ հրապարակված երեք երգ, որոնք հասանելի են YouTube. com- ում:

Մեր այն հարցին, թե՞ որ երգն է ամենաշատ ճանաչում ստացել մինչ օրս, նա պատասխանեց. «Իմ ծննդավայր Շամշադինին, (ներկայիս Բերդին) նվիրված երգն է, որ գրել եմ 2012 թվականի օգոստոսին, երբ պատրաստվում էի ուսման նպատակով նորից գնալ Երևան ու շատ զգացումներ էին պատել ինձ, որին գումարվեց նաև այդ ընթացքում մեզ մոտ  նկատվող ազգամիջյան ակտիվությունը, կրակոցների ձևով և այդ երկու հանգամանքները պատճառ դարձան էմոցիաների առաջացման, որից էլ ծնունդ առավ համանուն Շամշադին երգս:

Հստակ տոնով շարունակեց.«Շամշադինը իմ տունն է, իմ լուսավոր մանկությունը, իմ ծնողները, տատիկ, պապիկը բոլորն այնտեղ են: Այն վայրը, որի շնորհիվ ես այն եմ ինչ կամ այսօր ու հիմա: Վայր, որտեղ ես ինչ որ չափով գտնում եմ իմ նկարագրած ազատությունը»:

Մեր հարցին, թե կա արդյո՞ք մեկ երգ, որը ունի առանձնահատուկ նշանակություն ինքդ քեզ համար, նա պատասխանեց. «Այո, միանշանակ կա: Երգերիցս «Տիեզերքը», ավելի շատ հարազատ է հոգուս: Այն մարդկային փոխհարաբերությունների և մեր շուրջը կատարվող երևույթների մասին է: Այդ երգը այնքան էլ լսված չէ հասարակության կողմից, որովհետև ես այն կիսում եմ միայն այն մարդկանց, ովքեր իսկապես ուզում են լսել ու իրենք էլ իրենց չափով մասը կազմել այդ երգի»:

Մեր հարցին, թե Ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ, նա միանգամից պատասխանեց. «Էմոցիաները և առհասարակ կապ չունի դրական, թե բացասական, որոնց համագումարից է իմ կարծիքով ծնվում ամեն ինչն այս կյանքում, նույնիսկ բարին ու չարը, իսկ այդ էմոցիայի առաջացման աղբյուր ինձ համար հանդիսանում է սովորական քայլելը, ընկերներիս հետ ժամանակ անցկացնելը, որևէ տխուր իրավիճակ, որում հայտնվել եմ ես կամ իմ ընկերները, մի խոսքով առօրյա կյանքում տեղի ունեցող երևույթներն ու իրադարձությունները, որոնք թողնում են իրենց հետքն ու անդրադարձը յուրաքանչյուրիս վրա: Անդրադարձ, որը իմ դեպքում վեր է ածվում մուսայի, դառնալով  երաժշտություն, ավելի կոնկրետ երգ, որովհետև ինձ մոտ բառերը և երաժշտությունը առանձին չեն գալիս, այլ ծնվում են միասին, որպես իրարից չտարանջատվող մի ամբողջություն: Թեպետ կան դեպքեր, որից ծնվում են ստեղծագործություններ, որոնց երաժշտությունը միայն խանգարում է, որովհետև իրենց իմաստը հենց բանաստեղծություն լինելու ու այդ ասելիքը հենց այդ կերպ փոխանցելու մեջ է»:

«Իմ խորին համոզմամբ ընդհանրապես երաժշտությունն ազատություն է սիրում, իսկ նոտաները միշտ մի տեսակ խանգարում, սահմանափակում են ինձ, որովհետև պարտավորեցնում են մտածել ու շարժվել կոնկրետ գրվածով, սակայն, երբ տարանջատվում ես նոտաներից ու նվագում կոնկրետ քո զգացողությամբ այն քեզ տալիս է ազատություն, որը  ամենակարևորն է երաժշտության մեջ, իհարկե այստեղ բացառում եմ այն ստեղծագործությունները, որոնք պետք է միանշանակ նվագես նոտաներով, որպեսզի այն ամբողջապես փոխանցես կոմպոզիտորին»,- նշեց նա:

Անդրադառնալով համագործակցություններին նշեց. «Ուսանողական տարիներին համալսարանում ունեինք երաժշտական խումբ, միջոցառումներ էինք կազմակերպում համերգներ ունենում հենց համալսարանի ներսում, որից հետո մոտավորապես մեկ տարի առաջ, առաջարկ ստացա Strangers bend-ի կողմից և մենք սկսեցինք մեր համագործակցությունը, որը տևեց մի քանի ամիս: Որոշ ժամանակ անց հասկացա, որ որքան էլ ինձ մեծ հաճույք և բավականություն էր պատճառում իրենց հետ աշխատանքը, սակայն այնուամենայնիվ դա այն չէր ինչը ես ուզում էի բեմից: Իրենց հետ երգելիս ես երգում էի ուրիշների երգեր, երգեր, որոնք իմը չէին, իսկ ինձ համար կարևոր էր և հիմա էլ կարևոր է երգել իմ սեփական երգերը: Առհասարակ աշխարհում և այդ ասպարեզում բավական կրթված ու զարգացած մարդիկ կան, ովքեր հասել են բազում հաջողությունների ու իմ տարբերությունը այդ բոլոր մարդկանցից այյն է, որ ես ունեմ իմ զգայական աշխարհը ու այդ աշխարհի մակարդակով գրված  երգերը ու, եթե ես ուզում եմ ունենալ իմ գույնը երաժշտական համընդհանուր աշխարհում, ապա պետք է գրեմ այն, ինչը, ես զգում եմ, երգեր, որոնք կփոխանցեմ մարդկանց, և այն մարդիկ ովքեր հետաքրքրված են, և  ունենում են այն նույն զգացողությունը ինչ որ ես փոխանցեմ նրանց: Առհասարակ չափազանց կարևորում եմ մարդկանց կողմից օբյեկտիվ գնահատականը  ստեղծագործություններիս վերաբերյալ», – ասաց նա:

Մեր հարցին, թե երբևէ ունեցել է մենահամերգով հանդես գալու ցանկություն նա պատասխանեց. «Ոչինչ կյանքում չեմ բացառում, մտքեր կան: Գուցե գա մի օր, որ ունենամ նման ցանկություն, սակայն այն կկրի նեղ, անձնական բնույթ, որտեղ կլինեն միայն այն մարդիկ, ովքեր իսկապես կգան լսելու ու հասկանալու, այն ինչ ես երգում եմ»:

Անդրադառնալով ապագա պլաններին նշեց. «Հիմա ավելի շատ աշխատում եմ երգերիս երաժշտությունների վրա, երաժշտական առումով խմբագրում դրանք, որպեսզի բառերին զուգահեռ գնան, իսկ բառերին ձեռք չեմ տալիս, որովհետև դրանք ինձ կարծես թելադրվում են գերբնական ուժով»:

Անդրադառնալով իր կյանքի կարևոր սկզբունքներից մեկին նշեց. «Կյանքում միշտ կարևորում եմ անընդհատ ռիթմի մեջ լինելն ու անցում ունենալը, այդ նպատակով ինձ փորձում էի տարբեր ոլորտներում, որպեսզի պարզեմ, թե որն է առավել հոգեհարազատ ու հետաքրքիր ինձ համար: Աշխատել եմ նաև իմ մասնագիտությամբ, որպես  մարքեթոլոգ, դեռ տարիներ առաջ, համալսարանական պրակտիկաների շրջանակներում, սակայն ի վերջո այդ փնտրտուքները ինձ տարան մի հետաքրքիր ու ստեղծագործ աշխարրհ՝ Հանրային հեռուստաընկերություն, որտեղ ես աշխատում եմ, հեռուստածրագրերի պլանավորման և վերլուծության բաժնում, որը ընդհանրապես կապ չունի երաժշտության հետ, ընդհակառակը կապված է  թվերի և հաշվարկների հետ, աշխատանք, որը ունի փոխլրացնող բնույթ : Միանշանակ այստեղ էլ երաժտությունը ինձ չի լքում: Իմ աշխատանքային պայմանները ինձ թույլ են տալիս ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում մշտապես լինել երաժտության ուղեկցության ներքո, որը ինձ օգնում է արագ կենտրոնանալ և առավել արդյունավետ իրականացնել աշխատանքս», – ասաց նա:

Ամփոփելով խոսքը, մեր հարցին, թե ո՞վ է Վարդուհի Թումանյանն այսօր և ո՞վ կլինի հինգ տարի անց, նա պատասխանեց. «Վարդուհին մի աղջիկ է, ով ձգտում է ազատության, ով ուզում է առաջին հերթին իր մեջ լինել ազատ, ազատություն, որն ինձ համար ամենից կարևորն է, մտքի, զգացումների, ազատություն բոլոր իմաստներով,  իսկ, թե ով կլինի նա հինգ տարի անց անկեղծ ասած շատ բարդ հարց է, որովհետև առհասարակ հինգի պատիկներով ժամանակագրութուններ եմ ունեցել, ու հիմա, երբ հետ եմ նայում հասկանում եմ, որ հինգ տարին ինձ համար շատ կարճ, աննկատ ընթացք ունի, դրա համար դժվարանում եմ պատասխանել, չնայած չեմ բացառում նաև այն հանգամանքը, որ գուցե  մեկ տարվա մեջ գլոբալ փոփոխություններ լինեն, չգիտեմ, ցույց կտա ժամանակը: Հստակ գիտեմ ու պատկերացնում եմ, որ ապագայում պետք է ունենամ ավանդական, մեծ, ամուր ընտանիք, որովհետև իմ պատկերացմամբ այս կյանքի իմաստը, որտեղ էլ ուզում է լինես, ինչ էլ անես, չի կարող ոչ մի կարիերա լրացնել ընտանիքին ու տալ ընտանեկան ջերմությունն ու բերկրանքը, որտեղ միանշանակ երգն ու երաժշտությունը միշտ կուղեկցեն ինձ, թե ընտանիքիս ներսում, թե ընդհանրապես իմ ողջ կյանքում»:

Share249TweetShare
Previous Post

Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

Next Post

Իսկ դու գիտե՞ս… Հետաքրքրաշարժ փաստեր

Ռուզաննա Աղաբաբյան

Ռուզաննա Աղաբաբյան

Ծնվել եմ 1993 թվականի հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, ինչպես նաև ՀՊՄՀ-ի սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Աշխատում եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում՝ որպես սոցիալական մանկավարժ: Սիրում եմ ստեղծագործել:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
40
System Of A Down – Protect The Land (Official Video)
#Հաղթելուենք

System Of A Down – Protect The Land (Official Video)

7 November 2020
28
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
34
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
19
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
35
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
12
Load More
Next Post
Իսկ դու գիտե՞ս… Հետաքրքրաշարժ փաստեր

Իսկ դու գիտե՞ս... Հետաքրքրաշարժ փաստեր

ԱՀԿ գլխավոր տնօրենի ուղերձը երիտասարդներին՝ կորոնավիրուսի մասին

ԱՀԿ գլխավոր տնօրենի ուղերձը երիտասարդներին՝ կորոնավիրուսի մասին

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In