Հայաստան Նորություններ, մամուլ

Մարտի 22-ից ՀՀ տարածքում կարգելվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ. Տիգրան Ավինյան

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Փոխվարչապետ, կորոնավիրուսի վարակի կապակցությամբ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հրապարակել է

Փոխվարչապետ, կորոնավիրուսի վարակի կապակցությամբ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հրապարակել է տնտեսական գործունեության այն տեսակները, որոնք արգելվելու են մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության, այն է՝ մոլեր՝ բացառությամբ այնտեղ գործող սուպերմարկետների,

2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն,

3. Կինոֆիլմերի ցուցադրում,

4. Խաղատներ,

5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»։

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը