ԱԺ-ն միաձայն՝ 117 կողմ ձայնով ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը:
Փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքում, երբ մեկուսացված, ինքնամեկուսացած անձը կխախտի կանոնները, որոնց արդյունքում կվարակի մեկ այլ անձի: Առավելագույն պատիժը նախատեսված է տուգանք կամ կալանք՝ 1 ամիս ժամկետով:
Նույն արարքի դեպքում, որը ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ 2 տարի ժամկետով:
Եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի կանոնները եւ դրա արդյունքում անզգուշությամբ մահ կպատճառի մեկ այլ անձի, այդ դեպքում պատիժը կլինի 2-4 տարի ազատազրկում՝ նաեւ որոշակի պաշտոններից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:
Discussion about this post