Հայաստան

Քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներն ուժի մեջ են մտել

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Այսօրվանից մեկ շաբաթով քաղաքացիները տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում և այդ անհրաժեշտություն հիմնավորող ձևաթղթով:

Օրվա առաջին կեսին առանց ձևաթղթի տնից դուրս եկած քաղաքացիների նկատմամբ իրավական որևէ գործընթաց չի իրականացվել: Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի պարզաբանմամբ, մինչև ժամը 16-ը զբաղվելու են միայն բացատրական աշխատանքով. – «16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը»:

Հատուկ ռեժիմի շրջանակում անձնական օգտագործման մեքենաներում և տաքսիներում երկու հոգուց ավելի չպետք է լինի` ներառյալ վարորդը:

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, կորոնավիրուսով վարակելու, ինչպես նաև մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական կամ քրեական պատասխանատվության:

Պարետը թույլ է տալիս նաև տնից ոչ հեռու սպորտով զբաղվել կամ հեծանիվ քշել, բայց օրվա մեջ միայն մեկ անգամ:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը