YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Հայաստան

«Հեքիաթերեն»-ի յուրօրինակ աշխարհը. բացահայտում է YerevanStyle.com-ը

Սյուզաննա Աղաբաբյան by Սյուզաննա Աղաբաբյան
Marchի 27, 2020թ.
in Հայաստան, Մշակույթ
0
«Հեքիաթերեն»-ի յուրօրինակ աշխարհը. բացահայտում է YerevanStyle.com-ը
Share on FacebookShare on Twitter

Ոչ վաղ անցյալում երեխաների համար ծնողներն էին հեքիաթներ կարդում, գիշերը քնելուց առաջ կամ օրվա ընթացքում: Երեխաները մեծ հետաքրքրությքամբ, անհամբերությամբ սպասում էին օրվա այդ պահին, որ վերջապես տեղափոխվեն հեքիաթի բազմագույն և բազմաբովանդակ աշխարհ և երևակայական աշխարհում իրենց պատկերացնեն, «Վինի Թուխ»-ի, «Բժիշկ Այբոլիտ»-ի կամ էլ այլ դերերում:

2017 թվականից ի վեր Հայաստանում գործում է «Հեքիաթերեն» նոր ձևաչափով, ինտերակտիվ,  շարժական թատրոնը,  հեղինակներ Անի Ամսեյանի և Հակոբ Մազլումյանի նախաձեռնությամբ: Այս ձևաչափով գործող թատրոնը երեխաներին հնարավորություն է տալիս մասնակիցը դառնալ թատերական ներկայացումների, տիկնիկների պատրաստման բազմաբնույթ տեխնիկական լուծումներով ստացումից մինչև հենց հեքիաթի հերոսների դերերում հանդես գալը:

«Հեքիաթերեն» – ի յուրօրինակ աշխարհը բացահայտելու և թեկուզ կարճ ժամանակով մանկանալու ու ինչ-որ չափով հեքիաթի մաս կազմելու նպատակով YerevanStyle.com-ը զրուցեց Անի Ամսեյանի և Հակոբ Մազլումյանի հետ:

Ինպե՞ս ծնվեց ստեղծման գաղափարը. Անին նշեց. «Ամուսինս` Հակոբը, մասնագիտությամբ երաժիշտ է, ես էլ սովորել եմ «Տիկնիկային թատրոն»-ի դերասանական կուրսում, հիմա էլ սովորում եմ մագիստրատուրայում, սցենարիստի մասնագիտություն եմ ստանոմ: Շատ-շատ ոլորտներում էինք մեզ փորձում, աշխատում, ուզում էինք գտնել մեր իրական աշխարհը, որում կարող էինք ամբողջությամբ ինքնադրսևորվել և ստղծել մեզ հոգեհարազատ մի աշխարհ, որում հյուր կնդունեինք նաև բոլոր ցանկացողներին: Հատկապես երեխաներին, քանի որ նրանց զգայական դաշտն ու ներաշխարհը մի ուրիշ տեսակի պարզություն ու մաքրություն ունի: Ու այդպես որոշեցինք համատեղել մեր մասնագիտական և ստեղծագործական ներուժը, որը նախահիմք դարձավ  «Հեքիաթերեն» – ի արարման»:

 Ինչո՞ւ հենց  «Հեքիաթերեն». Անին ժպիտով պատասխանեց. « Տարբեր անուններ էինք մտածում, բայց հստակ որոշման չէինք գալիս: Ի վերջո հասկացանք, որ սա պետք է լինի մի լեզուն, որ իր շուրջը կհամախմբի բոլորին, անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից, նախասիրություններից: Ու փնտրտուքների ճանապարհին հասկացանք, որ հեքիաթի լեզուն կարծես մարդկանց միմյանց կապող կամուրջ է: Ու այս կերպ պետք է մանկանան մեծերը,  երեխաներն էլ հավատան իրենց ուժերին և երևակայական աշխարհին»:

Կա՞ հստակ վայր, որտեղ կարող են այցելել բոլոր ցանկացողները և տեսնել ձեզ. Անի Ամսեյանը ուրախությամբ նշեց. « Ի տարբերություն մնացած թատրոնների և թատերական ներկայացումների, «Հեքիաթերեն»-ն է հյուր գնում երեխաներին՝ ուր որ ասես՝ թանգարաններ, մանկապարտեզներ, դպրոցներ, սրճարաններ, այգիներ, որտեղ, որ հրավիում են մեզ: Բացի այդ մեր թատերկան ներկայացումներում երեխաները իրենք են դառնում դերակատարները, մասնակցում են հեքիաթի բեմականացման  ամբողջ գործընթացին: Օրինակ «Գնդիկ Բոքոնիկ» հեքիաթի բեմականացման ժամանակ, այնպիսի լուծում ենք հորինել հերոսի ստեղծման համար, որ երեխաները իրենք թխեն բոքոնիկը: Կարող եմ վստահաբար նշել, որ այդ ամենը երեխաներին մեծ բավականություն է պատճառում»:

Խոսելով համագործակցությունների մասին՝ Անին նշեց. «Համագործակցություններ շատ ենք ունեցել: Մեր երեխաների ծնողներից մեկի նախաձեռնությամբ, համագործակցել ենք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ: Երխաներին ներկայացրեցինք Թումանյանի երեք հեքիաթները մեկ ներկայացման մեջ «Շունն ու կատուն», «Պոչատ աղվեսը» և «Ճամփորդները»: Ուզում եմ անպայման նշել, որ արվեստը ուժ ունի: Հիշում եմ երեխաներից մեկը բուժման հերթական կուրսն էր ընդունել ու այդ պահին շատ վատ էր զգում իրեն: Համոզել էին, որ գա և մասնակցի: Ներկայացումն այնպես էինք կազմել, որ իրենք էլ հանդես գաին որպես հեքիաթի հերոսներ, ու այդ երեխան էլ մասնակցեց: Այնքան էր ոգևորվել ու ամբողջությամբ տրվել էր բեմական խաղին, որ բոլորս էլ մոռացել էինք, որ ինչ- որ ժամանակ առաջ վատ էր զգում: Հիմա մտածում ենք շարունակել համագործակցությունը և հաճախ այցելել երեխաներին: Համագործակցել ենք «Save the Children»- կազմակերպության հետ: Առաջարկ ստացանք առողջ ապրելակերպին նվիրված  ներկայացումներով հանդես գալ մարզերում: «Բժիշ Այբոլիտ» հեքիաթի մոտիվներով կառուցեցինք ներկայցումը և ներկայացանք մարզերի փոքրիկ հանդիսատեսներին: Այդ շրջանում ծանոթություն հաստատեցինք նաև «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական ՀԿ-ի հետ նույնպես առողջ ապրելակերպին միտված ներկայացումներով ենք հանդես եկել մարզերում,որի իրականացման համար ստացանք աջակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից: «Մուղդուսյան արվեստի կենտրոն»-ի հետ էլ մի ծրագրով ենք հանդես գալիս, մեր ազգային ավանդական տոները և ծեսերը թատերական ներկայացումների ձով ներկայացնում ենք կենտրոն հաճախող երեխաներին, որը միտված էր ոչ նյութական մշակութային արժեքների ժառանգամանը և փոխանցմանը սերունդներին:

Վերջերս ծրագիր ենք ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն և ստացանք աջակցություն,Գեղարքունիքի մարզի գյուղերում ներկայացնելու ենք ժամանակակից Հայ հեքիաթագիրների ստեղծագործությունները նպատակ ունենալով հանրահռչակել նոր սեղծագործողների աշխատանքները: Հիմա նախապատրաստվում ենք և անհամբեր սպասում՝ մարզաբնակ փոքրիկների հետ հանդիպմանը: Ուզում ենք նաև «Մուղդուսյան արվեստի կենտրոն»-ի  հետ արված  ծրագիրը շարունակել և  համագործակցել  Սփյուռքի մեր հայրենակիցների և փոքրիկների համար»:

Անին ժպիտով և սպասումներով լեցուն ավելացրեց. « Մի այսպիսի նպատակ էլ ունենք. ես ու Հակոբը ուզում ենք ավտոբուս-թատրոն ստեղծել ու շրջել Հայաստանի բոլոր մարզերում ու նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, ուղղակի հիմա մի շարք հարցերից ելնելով դեռևս պատրաստ չենք, բայց հավատում ենք, որ գալու է այդ օրը»:

Ամփոփելով խոսքը՝ Անին ասաց. «Մենք մի հեռահար նպատակ ունենք գնալ հեռու մի գյուղ ապրել այնտեղ, հող մշակել, կենդանիներ պահել: Ինպես նաև թատերական ներկայացումներով հանդես գալ երեխաների համար: Ուղղակի հիմա աշխատանքի բնույթը ու ներկայիս պայմանները դեռևս թույլ չեն տալիս հասնել մեր  նպատակին»:  Միանալով զրույցին Հակոբը ոգևորությամբ շարունակում է. «Այո անշուշտ համոզված ենք գալու է այդ ժամանակաշրջանը և մենք հեռանալու ենք քաղաքի այս բազմաբովանդակ վազքից ու մի առանձին գողտրիկ անկյունում ստեղծելու ենք մեր սեփական հեքիաթից պոկված աշխարհը»:

Share43TweetShare
Previous Post

Թողեք ծխելը հենց հիմա. Արսեն Թորոսյան

Next Post

Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Ես՝ Սյուզաննա Աղաբաբյանն եմ, ծնվել եմ 1993 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել եմ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, այնուհետև՝ Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Որպես կամավոր և աշխատակից ներգրավված եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոեմբերյանի մասնաճյուղի աշխատանքներում: Սիրում եմ լրագրությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև ստեղծագործել:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
27
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
23
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
11
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
21
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
6
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստան

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

21 October 2020
19
Load More
Next Post
Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է

Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է

Սահմանամերձ Կողբ գյուղի մշակութային կյանքը. YerevanStyle.com-ի անդրադարձը

Սահմանամերձ Կողբ գյուղի մշակութային կյանքը. YerevanStyle.com-ի անդրադարձը

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In