Թատրոնի համաշխարհային օր (անգլ.՝ World Theatre Day), մասնագիտական միջազգային տոն թատրոնի բոլոր աշխատողների պատվին, նշվում է ամեն տարի մարտի 27-ին ամբողջ աշխարհում: Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թոտրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»:
«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին): Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԹՄԻ-ի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը:
«Թատրոնի օրը» թատրոնում աշխատողների՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձևավորողների և նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է, քանի որ դեռ 1933 թվականին հունվարի 23-ին ՄԳԱԹ-ի հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում ռուս գրող և թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է․ «Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից: Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին…»: Այս մեջբերումը ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր խոսքի՝ «Թատրոնն սկսում է կախիչներից»[4], որից էլ պարզ է դառնում, որ թատրոնում չկան երկրորդական դերեր և մասնագիտություններ:
Discussion about this post