Աշխարհին տիրած պանդեմիայի պատճառով փոխվեցին բոլորիս պլանները։ Որոշ նորապսակներ որոշեցին չհամբերել և գնալ այլընտրանքային լուծումների հետևից։ Նրանք որոշեցին չեղարկել տոնակատարությունները և հյուրերին հրավիրել իրենց տոնին, սակայն ուղիղ եթերով։
Կարանտինային այս շրջանը լուրջ փորձություն է դարձել շատ ընտանիքների համար: Մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ փակված մնալով` մարդիկ ինչ-որ պահի սկսեցին գիտակցել, որ մինչ այժմ ընդհանրապես չգիտեին այն անձնավորությանը, որին «զագս»-ում ասել են «այո»:
Չինաստանում անգամ իշխանությունները արձանագրել են ամուսնալուծությունների աննախադեպ աճ: Բայց մինչ մի տեղ ամուսնալուծվում են, մի ուրիշ տեղ ամուսնանում են:

Ամերիկացիներ Քրիստիի և Ջեֆի հարսանիքը կորոնավիրուսի գլոբալ համաճարակի պատճառով վտանգված էր: Նրանք ծրագրեցին փոքրիկ խնջույք ունենալ Իռլանդիայում: Բայց համաճարակը խաթարեց նրանց ծրագրերը: Հուսահատ սիրահարներին այլևս ոչինչ չէր կարող կանգնեցել: Նրանք որոշեցին մնալ տանը և օրինականացնել իրենց հարաբերությունները։ Եվ դրա համար ընտրեցին այսօր ամենատարածված տարբերակը` «օնլայն ամուսնություն»։
Զույգը հրավեր ուղարկեց ընկերներին` մասնակցելու իրենց տոնակատարությանը։ Երիտասարդները պատշաճ կերպով պատրաստվել էին` զարդարել սենյակը, հագել հարսանեկան զգեստներ։ Հավատարմության երդումները, որոնք փոխանակեցին նորապսակները, հյուրերին հուզեցին նույնիսկ համակարգիչների և սմարթֆոնների էկրաններից այն կողմ։
Discussion about this post