14-րդ դարում, երբ ժանտախտը հասավ Իտալիա, տեղի իշխանությունները հասկացան, որ համաճարակը տարածողը առնետներն էին, որոնք գալիս էին Չինաստանից ժամանող նավերի հետ միասին։
Համաճարակը կանխելու նպատակով իշխանությունները որոշեցին, որ իրանց սահմաններին մոտեցող ցանկացած նավ պիտի 40 օր սպասի բաց ծովում, ինչից հետո նոր թույլտվություն կստանա բեռնաթափվելու։
Quaranta-ն իտալերենից թարգմանաբար նշանակում է 40։ Հետագայում կարանտինը սկսեցին կիրառել այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար։
Կարանտինի վերաբերյալ ժամանակակից միջոցառումները կարգավորվում են միջազգային սանիտարական կանոններով, որոնք ընդունվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 1951-ին ։
Discussion about this post