YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ընթերցարան Բանաստեղծություններ

Մի բանաստեղծության պատմություն. Հովհաննես Շիրազ. «Գտա»

Նարե Վարուժանի by Նարե Վարուժանի
Aprilի 2, 2020թ.
in Բանաստեղծություններ, Ընթերցարան
0
Մի բանաստեղծության պատմություն. Հովհաննես Շիրազ. «Գտա»
Share on FacebookShare on Twitter

Հովհաննես Շիրազի ամենահուզիչ գործերից մեկը` «Գտա» բանաստեղծությունը, բացարձակ իրականություն է։ Շիրազը բանաստեղծության մեջ պատմում է իր կյանքի ամենակարևոր դրվագի` մորը գտնելու մասին։ Սպանվում է Շիրազի հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից գյուղ, բանջարանոցից բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում։ «Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ…»։ Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները։ «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,-կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ՝ միշտ ձախողակ ու անհաջող։ Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու … սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր՝ Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա, փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով, տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։

Իմ մանկության դառն հուշեր,
Ու ես ձեր մեջ որբ տղա,
Բայց ահա խոր մի գիշեր
Որբանոցից ես փախա .
Մորս կարոտն իմ սրտին՝
Քաղաքն արի ոտնատակ,
Գտա միայն մեր բարդին
Ու մեր խրճիթն՝ ավերակ։

Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝
Թե ինչպես ձեռքն ասկյարի
Հորս թողել կիսամեռ,
Չէր թողել քարը քարի…
Բայց ու՞ր էր մայրս դալուկ,
Ա՜խ, նա էլ էր որբացել,
Արցունք դարձել ու մանուկ
Աչքիս մեջ էր մնացել։
Եվ հուշերի սրտամշուկ
Շշուկներն են վկայում,
Որբ մնացի և արցունք,
Եվ Շիրակիս շուկայում
Խուժանացա։ Եվ մի օր
Տեսա՝ սև հացը ձեռքին
Տուն էր գնում գլխիկոր
Հին շուկայից մի խեղճ կին։

Վրա պրծա ու ձեռքից
Հացն ուզեցի փախցնել,
Նա ետ դարձավ, բայց մեկից,
Ա՜խ, չիմացավ ինչ անել,
Եվ անունս շրթունքին՝
Ինձ գառի պես գիրկն առավ,
Ամուր սեղմեց իր կրծքին։

Եվ գլուխս էր գուրգուրում,
Սեղմում կրծքին իր մաշված,
Եվ աչքերս էր համբուրում,
Եվ ձեռքերս մրոտված,
Եվ կրկնում էր՝ «Գի՛ժ ջան, գի՛ժ»։
Եվ լալիս էր , և գգվում,
Եվ դեռ մեր շուրջն ակնապիշ
Մարդիկ էին հավաքվում…

Բայց սիրտս, որ տարիներ
Կարոտել էր մոր գրկի,
Չէր հարցնում, թե ով էր,
Չէր մտածում ու կրկին,
Թեև, որպես մի թռչնակ,
Թպրտում էր կույր ու խեղճ,
Բայց զգում էր, որ մի տաք
Բույն էր գտել գրկի մեջ։

Նա խենթ փայում, փայփայում,
Եվ խայտում էր իմ հոգին,
Ու կարծես թե շուկայոււմ
Ինչքան հաց կար՝ ինձ տվին
Բայց նա հացն էլ մոռացած՝
Դեռ ինձ կրծքին էր սեղմում,
Ա՛խ, նա մայրիկս էր կորած,
Կորած որդուն տարավ տուն…

Share36TweetShare
Previous Post

Կորոնավիրուսն ամենամեծ մարտահրավերն է աշխարհի համար Երկրորդ աշխարհամարտից ի վեր. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. BBC News

Next Post

Համավարակի դեմ պայքարող ԲԿ-ների թիվն ավելանում է

Նարե Վարուժանի

Նարե Վարուժանի

Ես Նարեն եմ։ Ծնվել եմ ՌԴ Մոսկվա քաղաքում։ Սովորել եմ Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցում, տեղի արվեստի և երաժշտական դպրոցներում: Այժմ սովորում եմ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնում։ Սիրում եմ ստեղծագործական ոլորտներ։ Ինքս գրում եմ արդեն 10 տարի` ունեմ բանաստեղծությունների անտիպ ժողովածու , բանաստեղծական տպագրված շարք, պատմվածքներ։ Սիրում եմ գրքեր, լեզուներ, արվեստ։

Related Posts

Խաղաղություն. Պարույր Սևակ
Բանաստեղծություններ

Խաղաղություն. Պարույր Սևակ

18 October 2020
101
Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի
Ընթերցարան

Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի

1 October 2020
177
Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին
Ընթերցարան

Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին

26 August 2020
53
Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ
Գրականություն

Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ

24 August 2020
53
Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից
Գրականություն

Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից

22 August 2020
82
Ի՞նչ իմաստ ունի մշտապես կռիվ անելը, կյանքը կարճ է. 10 մեջբերում Ռեմարկի «Երեք ընկեր»-ից
Գրականություն

Ի՞նչ իմաստ ունի մշտապես կռիվ անելը, կյանքը կարճ է. 10 մեջբերում Ռեմարկի «Երեք ընկեր»-ից

13 August 2020
75
Load More
Next Post
Համավարակի դեմ պայքարող ԲԿ-ների թիվն ավելանում է

Համավարակի դեմ պայքարող ԲԿ-ների թիվն ավելանում է

Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 1.000.000-ը՝ ընդգրկելով 207 պետություն:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 1.000.000-ը՝ ընդգրկելով 207 պետություն:

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In