Թեոդոր Ռուզվելտը ծնվել է Նյու Յորքում հարուստ ընտանիքում: Մանուկ հասակում նա եղել է հիվանդոտ երեխա. տառապել է ասթմայից: Նա վաղ հասակում գնացել է բոքսի, որպեսզի կոփի իր թույլ մարմինը:
Բոքսի պարապմունքներից մեկի ժամանակ վնասվել է նաև Ռուզվելտի ձախ աչքը։ Բազմիցս ճանապարհորդել է Աֆրիկայով և Հարավային Ամերիկայով մեկ, որտեղ զբաղվել է որսորդությամբ և ուսումնասիրել մի շարք էկզոտիկ կենդանատեսակներ և բույսեր: Ռուզվելտի կյանքի հետ կապված ամենահետաքրքիր դեպքերից մեկը նրա վրա կատարված մահափորձն է:
1912թ., երբ Ռուզվելտը ելույթ էր ունենում, մի մարդասպան կրակում է նրա վրա, սակայն գնդակը, դիպչելով նրա ակնոցի տուփին, խորը չի մտնում մարմնի մեջ: Նա ելույթի ընթացքում ասում է.
-Հենց նոր ինձ վրա մահափորձ կատարվեց,- և շարունակում է ելույթը:
Ելույթից հետո միայն նա համաձայնվում է գնալ հիվանդանոց, որպեսզի բժիշկները հեռացնեն փամփուշտը:
Discussion about this post