Թեև կաթնային շոկոլադի սիրահարներն ավելի շատ են, քան դառը շոկոլադին, դառը շոկոլադի օգտակարությունը զգալիորեն ավելի մեծ է, օրգանիզմին հասցրած վնասը` ավելի քիչ։ Ահա թե ինչով է օգտակար դառը շոկոլադը.
Արյան ճնշում
Կակաոյի և սև շոկոլադի օգտագործումը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը, պաշտպանել սիրտն ու արյունատար անոթները:
Հակադեպրեսանտ
Շոկոլադը սերոտոնին է պարունակում, որը հայտնի է՝ որպես հակադեպրեսանտ: Մարդիկ, ովքեր պարբերաբար դառը շոկոլադ են օգտագործում, ավելի քիչ են ենթարկվում քրոնիկ դեպրեսիայի զարգացման հավանականությանը:
Տրամադրություն
Դառը շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը, այն օգնում է թուլանալ, հանգստանալ:
Պաշտպանում է սիրտը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր պարբերաբար դառը շոկոլադ են օգտագործում, ավելի քիչ են ենթարկվում զարկերակային ճնշման բարձրացման հավանականությանը: Դառը շոկոլադն օգնում է լավացնել արյան շրջանառությունը, թեթևացնել վարիկոզի ախտանշանները:
Երիտասարդացում
Դառը շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխարգելում են հյուսվածքների վնասումը ` երկարաձգելով ծերացումը։
Հանգստացնում է հազը
Դառը շոկոլադից պատրաստված մեկ բաժակ տաք շոկոլադը կօգնի հանգստացնել հազը։ Այն առավել համեղ դարձնելու համար մի փոքր կաթ, մանրացված նուշ կամ դարչին ավելացրեք։
Հանգստացնում է ցավը
Դառը շոկոլադը կարող է օգնել թեթևացնել ցավը և հանգստացնել մարմինը, ինչպես նաև հանգստացնում է ուղեղի բջիջները։
Կազմվածք
Ավելորդ կիլոգրամներից ազատվ ցանկացողներին խորհուրդ է տրվում կաթնային շոկոլադի փոխարեն ընտրել դառը շոկոլադ, քանի որ վերջինիս բաղադրության մեջ շաքարի քանակը զգալիորեն քիչ է։
Այնուամենայնիվ, դառը շոկոլադը նույնպես պարունակում է շաքար, ուստի պետք չէ չարաշահել այն։ Օրական 1-2 սալիկը լրիվ բավարար է։
Discussion about this post