Սերոտոնինը հորմոն է, որն արտադրվում է գլխուղեղի կողմից և հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ։
Այն անվանում են երջանկության հորմոն. արթնացնում ու պահում է մարդկանց մեջ ապրելու զգացումը, ինչպես նաև՝ ակտիվ կենսակերպ վարելու, ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու և այլ ձգտումները։ Ի դեպ` կանանց մոտ սերոտոնինն ավելի քիչ է արտադրվում, քան՝ տղամարդկանց։ Այդ իսկ պատճառով էլ կանայք ավելի պասիվ են և ավելի քիչ ինքնավստահ։
Եվ հենց նույն պատճառով էլ կանայք ավելի հաճախ են տագնապում, տխրում, միայնակության զգացում ապրում, տանջվում մեղքի զգացողությունից և այլն։ Նույն պատճառով էլ աշնանային սեզոնային փոփոխությունների ազդեցությանն ավելի հակված են կանայք։
Սերոտոնինն արտադրվում է երջանկության, էքստազի ժամանակ, իսկ դեպրեսիայի ժամանակ ճնշվում է և մակարդակը նվազում է։ Իսկ ինչպե՞ս վերականգնել այն և կրկին զգալ ավելի լիարժեք ու երջանիկ։ Ֆիզիկական ակտիվությունը, սիրած գործով զբաղվելը, հաճելի երաժշտություն լսելը մեծ ազդեցություն ունեն օրգանիզմում սերոտոնինի մակարդակի բարձրացման վրա։ Այս հարցում ձեզ կարող է օգնել ամգամ ճիշտ ընտրված ուտելիքը։
Սերոտոնին՝ որպես նյութ, որևիցե մթերքում գոյություն չունի, սակայն դրանցում պարունակվում է տրիպտոֆան ամինաթթու, որից օրգանիզմում սերոտոնին է մշակվում: Իսկ տրիպտոֆանի պարունակությամբ առաջատարը կոշտ պանիրն է: Տրիպտոֆան կա նաև հալած պանրի, թզի, հավի ձվի, ոսպի մեջ:
Մեծ քանակությամբ տրիպտոֆան կա նաև լոբու, կաթնաշոռի, ցորենի ու հնդկաձավարի մեջ: Օրգանիզմում սերոտոնինի մակարդակը բարձրացնում են Б խմբի վիտամինները, որոնք առկա են լյարդի, հնդկաձավարի վարսակի փաթիլների, հազարի տերևների, լոբու մեջ։
Բրինձը, սալորաչիրը, ադամաթուզը, սեխը, արմավը, նարինջը ևս նպաստում են սերոտոնինի մակարդակի բարձրացմանը։
Իսկ որպես առաջին քայլ` առավոտն սկսեք ժպիտով ու լավատեսությամբ. դուք եք ձեր երջանկության համար մեկ պատասխանատուն։
Discussion about this post