Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է։ Շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Ծագումը հունարեն դրախմա բառից։ ISO կոդը` AMD: Դրամը ունի դարձերես և դիմերես։
Դիմերեսին` անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները, պատկերված գործչի անունը, կյանքի ու մահվան տարիները։ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ «Քրիստոնեությունը Հայաստանում Պետական Կրոն» և «1700» գրառումները։ Դարձերեսին` անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» (և անգլ.)։ 50000 դրամանոց թղթադրամի վրա` «Աստված Ընդ մեզ» և «301-2001» գրառումները։
Շատ երկրներում կեղծ թղթադրամները տարբերելու գիտելիքները համարվում են անհրաժեշտություն: Երևի քչերը գիտեն, որ փողն իր վրա ունի մի շարք բնօրինակ պաշտպանական հատկանիշներ։ Կենտրոնական բանկի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հայկական թղթադրամների իսկությունը առանց հատուկ գիտելիքների և սարքերի, միայն աչքերի և ձեռքերի օգնությամբ ստուգելու համար պետք է կատարել երեք գործողություն` նայել, շոշափել, փոխել դիտման անկյունը:
Նախ նշենք, որ նոր թղթադրամները (3-րդ սերնդի) պատրաստված են
բամբակից , երկու կողմերից պատված պոլիէսթերի շերտով: Դրա շնորհիվ այն կարող է օգտագործվել 3-4 անգամ ավելի երկար:
Պաշտպանական հատկանիշներ՝
1.Լուսածորող ներկով տպագրված հատվածներ: Սա տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների լույսի ներքո:
Դիմերեսին՝
– անվանական արժեքն արտահայտող թիվը,
– դիզայնի որոշ էլեմենտ,
– անհատական համարանիշը,
Դարձերեսին՝
– հուշարձանը,
– հետին պլանը

2.Հայտնի մարդկանց դեմքերը: Ի տարբերություն 1993թվականի թղթադրամների (որտեղ եղել են արձաններ,ամրոցներ) մարդկանց դիմագծեր կեղծելը շա ավելի բարդ է:

3. Պաշտպանական ներգիծ: Պարունակումէ 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը և անվանական արժեքն արտահայտող թվի ապամետաղականացված գրառումը։

4. Խորը տպագրությունը: Թղթադրամի դիմերեսին որոշ պատկերներ տպագրված են խորը տպագրության եղանակով՝ ունեն բարձր մակերես և հստակ շոշափվում են.
– դիմանկարը,
– դիմանկարի շուրջ պատկերները,
– թղթադրամի անվանական արժեքն արտահայտող թվանշանները,
– թղթադրամի անվանական արժեքն արտահայտող բառերը,
– «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումը,
– Տկարատեսների համար նախատեսված հատկանիշը

5. Երկգույն մարգարտափայլ տպագրություն:
Թղթադրամի դարձերեսին առկա է երկգույն մարգարտափայլ ժապավեն։

Նշենք նաև որ իր մեջ առկա է թվային կրիչ, որն իր մեջ պարունակում է ինֆորմացիա թղթադրամի մասին:
Փողը ունի էլի մի շարք պաշտպանական հատկանիշներ,բայց անվտանգության նկատառումներով ՉԻ հրապարակվում ԿԲ-ի կողմից:
Զգուշացեք կեղծումներից:
Discussion about this post