Շատերս գիտենք իտալական խոհանոցին պատկանող այս համեղ հիաշքի մասին, որը նաև օգտագործում են կրեմներ պատրաստելու համար, կամ օգտագործում,որպես պանիր համեմած բեկոնով, սնկով կամ այլ համեղություններով։
Խանութից գնված յուրաքանչյուր ապրանքի մեջ, կան բազմաթիվ արհեստական հավելումներ և համեմատաբար ավելի թանկ են։
Եթե ցանկանում եք տանը մասկարպոնե պատրաստել, ուրեմն զինվեք սիրով և տրամադրեք ընդամենը 5 րոպե։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Կաթ- 200մլ
Թթվասեր-800գր
Կիտրոնի հյութ-2 ճ.գ.
Կաթն ու թթվասերը խառնեւմ ենք իրար, դնում թույլ կրակին, հասցնում 70 աստիճանի(զանգվածը չպետք է եռա) և ավելացնում կիտրոնի հյութը, եփում 4րոպե այնպես, որ չեռա և վերցնում ենք կրակից և թողնում, որ հովանա։
Վերցնում ենք քամիչը, վրան փռում մի քանի տակ ծալած թանզիֆ կամ խիտ գրործվածք ունեցող կտոր, քամիչի տակ դնում թաս, ստացված զանգվածը հովանալուց հետո լցնում ենք քամիչի մեջ, վրան փռում սննդային թաղանթ և 10 ժամով դնում սառնարան:
Հ.գ. Պանիրը կրեմ-պանիր է,որը կարող եք օգտագործել նաև թխվածքների,տորթերի մեջ։
Discussion about this post