Բոլորս էլ գիտենք, որ Ford ընկերությունը պատկանում է Ֆորդերի ընտանիքին, ճի՞շտ է։
Իսկ որքա՞ն բաժնեմաս ունի Ford ընտանիքը Ford Motor Company-ում։ Միգուցե կմտածեք 20, 15, կամ էլ 10%, բայց կհիասփաթեցնեմ, իսկ հիմա պատմությունը։
Չնայած, որ Ford ընկերությունը դարձել է բաց բաժնետիրական ընկերություն 1956 թվականին, բայց Հենրի Ֆորդ II-ն այնպես է արել, որ ղեկավարումը մնա ընտանիքի ձեռքին։ Իրավաբաններին ու բանկիրներին հաջողվում է ստեղծել 2 տիպի բաժնետոմսեր՝ A տիպի, որը վաճառվելու է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում և B տիպի բաժնետոմսեր, որը պիտի մնա միայն Ֆորդ ընտանիքի ձեռքին։ Անկախ դիրքից, թե ինչքան A դասի բաժնետոմս կա, B բաժնետոմսեր ունեցողները տնօրենների խորհրդում ունեին 40% ձայն։
Այդ բաժնետոմսերի քանակը 70 մլն էր, որը կազմում էր ընդհանուր բաժնետոմսերի 2%-ը, հիմա միգուցե ավելի քիչ։
Այսպիսով ընտանիքն ունի ընդամենը 2% բաժնետոմսեր Ford ընկերությունից։
Նյութի աղբյուրը՝ Վահագն Դիլբարյանի ՖԲ էջ
Discussion about this post