YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ժամանց Երաժշտություն

Ցավոք սրտի, ներկայում մեր ազգային նվագարաններից թառը մոռացված է. Ալեքսանդր Սահակյան

Սյուզաննա Աղաբաբյան by Սյուզաննա Աղաբաբյան
Aprilի 10, 2020թ.
in Երաժշտություն, Հարցազրույց, Մշակույթ
0
Ցավոք սրտի, ներկայում մեր ազգային նվագարաններից թառը մոռացված է. Ալեքսանդր Սահակյան
Share on FacebookShare on Twitter

Հայկական մշակույթի ձևավորման և զարգացման գործում միշտ մեծ դեր են խաղացել  ազգային-ավանդական նվագարանները, որոնց շաքում իր ուրույն տեղն է ունեցել թառը: Սակայն պատմական զարգացման ընթացքում իր տեղը որոշակիորեն զիջել է՝ ցավոք սրտի, մղվելով հետին պլան մշակույթի ներկայացման ոլորտում: Թե, որն է հետընթացի պատճառը, և ընդհանրապես ներկայիս մշակույթն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով  YerevanStyle.com-ը զրուցեց թառահար, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սահակյանի հետ:

-Ես մասնագիտությամբ արևելագետ-պատմաբան եմ: Սակայն եկավ մի ժամանակ՝ դպրոցը ավարտելու տարիներին, երբ հասկացա, որ, ինչ-որ մղում, ցանկություն ունեմ նվագելու: Ու երևի պատահական չէր իմ այդ մղումը, քանի որ օրորոցից սկսած լսել եմ մեր ազգային երաժշտությունը: Հայրս մասնագիտությամբ երաժիշտ, թառահար, խմբավար, դիրիժոր Հովիկ Սահակյանն է: Վստահ եմ, որ մեր ազգային նվագարանների նկատմամբ սերն ու հետաքրքրությունը գեներով է փոխանցվել: Պրոֆեսիոնալ երաժիշտները միշտ նշում էին, որ չունենալով մասնագիտական կրթություն, բավականին հաջող է ստացվում,- նշեց Ալեքսանդր Սահայանը:

Խոսելով «Եռախոսություն» նախագծի մասին՝ նա նշեց. «2018 թվականին ես ու ընկերս, երգիչ և դափահար Արամ Մովսիսյանը որոշեցինք հանդես գալ այս նախաձեռնությամբ՝ հիմնելով «Եռախոսություն» բենդը: Երկու հոգուց է բաղկացած, սակայն ունի 3 բաղադրիչ, թառ, դափ և երգ: Այդպես ներկայացնում ենք Հայական ժողովրդական երաժշտությունը տիպիկ ավանդական կազմով և հնչողությամբ: Եթե հիշենք անցյալը, հնում մեր աշուղները այդպես են հանդես եկել: Շրջել են ամենուր ու հիմնականում մեկ աշուղն է և երգել, և նվագել: «Եռախոսություն»  խմբի յուրահատկությունն այն է, որ ներկայացվում է միջնադարյան մշակույթը՝ թե ձևի, թե բովանդակության տեսանկյունից:

– Նշել էինք, որ այս հրաշալի ազգային նվագարանը շատ թե քիչ  առումով մոռացված է, ինչ եք կարծում, ո՞րն է պատճառը:

-Կարծում եմ բազմաշերտ խնդիր է, այսօր շատ ազգային նվագարանների, հատկապես թառի հանրահռչակման բնագավառում առկա է այս խնդիրը: Օրինակ, եթե ծնողը, որոշում է երեխային տանել երաժշտական դպրոց, ավելի շատ ժողնվագարաններից նախընտրում է տանել փողային կամ հարվածային որևէ գործիքի, քան թառի: Երևի ավելի շատ «PR»-ով, ճանաչողությամբ է պայմանավորված: Մյուս կողմից, կարծում եմ՝ նեկայում նախապատվությունը ավելի շատ տրվում է ժամանակակից  երաժշտական գործիքներին: Մեկ այլ խնդիր է այն, որ այս նվագարանով դժվար է ապրուստի միջոց վաստակելը: Ռեստորանային միջոցառումների ժամանակ այդքան էլ չի կիրառվում: Ռեստորանային արվեստի հետ գրեթե կապ չունի: Թառն ավելի շատ բեմում ներկայացնելու, բեմից հնչեցնելու գործիք է: Ոչ պակաս կարևորություն ունի պետական հոգածությունը, որը այս գործիքի առումով այդքան էլ չի նկատվում և կիրառվում: Եթե մի փոքրիկ ուսումնասիրություն կատարենք, թեկուզ ամեն օր առցանց տարբերակով ավելի շատ դասական երաժշտություն է պրոպագանդվում, քան թառ, կամ առհասարակ որևէ ժողգործիք: Այսօր ավելի շատ մեր ազգային նվագարանները գովազդի ու «PR»-ի կարիք ունեն:

– Ձեր կարծիքով, ի՞նչը կնպաստի թառի ավելի լայն տարածմանն ու հանրահռչակմանը:

–Առաջին հերթին գործիքին ճիշտ տիրապետել և ներկայացնելը: Թառը և մյուս մոռացված նվագարաննրեը պետք է ունենան հովանավորչություն ոչ միայն պետական մակարդակում, այլև, գուցե փոխկապակցված է՝ հեռուստաընկերությունների շրջանում: Շատ կարևորում եմ այս հրաշալի նվագարանի վերադարձը հեռուստաեթեր:  Քանի որ, եթե մարդիկ այդքան էլ չեն ճանաչում գործիքը, ինչպես կարող են սիրել: Այդ ամենը նման է նրան, որ օրինակ՝ երեխան, ինչ- որ ուտելիք չի կերել երբևէ, չգիտի լավն է, թե ոչ, ինչպես կարող է իմանալ, հասկանալ՝ իրեն դուր եկավ, թե ոչ: Կարծում եմ այդ աստիճան մոռացվել է հասարակության կողմից: Եթե կարողանանք լայնամաշտաբ ներկայացնել հասարակությանը, ապա կարծում եմ, որ շատ կսիրվի մարդկանց կողմից: «Եռախոսության» շրջանակներում տարբեր վայրերում շատ է ներկայացվում թառը, ու մարդիկ զարմանում են ու միշտ այն կարծիքը հնչեցնում, որ հրաշալի նվագարան է, իսկ իրենք ծանոթ չէին ու տեղեկություն չունեին այս գործիքի վերաբերյալ: Թառը պետք է դարձնել շատ ճանաչված գործիք հասարակության շրջանում:

–Երբևէ չե՞ք մտածել  ազգային ավանդական դպրոց հիմնելու մասին, ինչի միջոցով հնարավորություն կունենաք սերնդին կրթելու և ժողգործիքները հանրահռչակելու:

-Շատ եմ ցակացել և մտածել այդ ուղղությամբ: Սակայն այդ ամենը կյանքի կոչելու համար ահռելի ֆինանսական միջոցներ, ինչպես նաև՝ տարածք, հաստատություն, պայմաններ, գործիքներ և այլ հնարավորություններ են պետք: Մենք անվանի մասնագետներ ունենք, նվիրյալ մարդիկ,  որոնք պատրաստ են  աշխատելու այդ ոլորտում:

-Գիտեմ, որ վերջերս մի հետաքրքիր նախաձեռնությամբ եք հանդես եկել  ֆեյսբուքյան հարթակում: Կպատմե՞ք այդ նախաձեռնության մասին:

-Քանի որ հիմա բոլորս տանն ենք, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մտածեցի, որ կարելի է, ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ: Փորձեցի այս յուրահատուկ գործիքը ներկայացնել ոչ միայն երաժիշտներին, այլև բոլոր երաժշտասերներին: Եվ հանդես եկա իմպրովիզացիոն ժանրում: Նվագեցի և պայմանական մարտահրավեր նետեցի իմ երաժիշտ ընկերներին, որ նրանք էլ այդպես հանդես գան: Մտադիր ենք շարունակական դարձնել, և նույնիսկ մտքեր կան առցանց համերգներով հանդես գալու:

-Երաժշտության հետ կապված՝ ի՞նչ պլաններ ունեք ապագայում:

-Ինչպես յուրաքանչյուր երաժիշտ, ես Էլ նպատակ ունեմ ավելի հղկել և կատարելագործել նվագս: Երբեմն ստեղծագործում եմ, և երաժշտական առաջնեկս կոչվում է «Տատեոնի պար»։ Այն նվիրված է նախնիներիս հիշատակին: Կարծում եմ՝ նոր ստեղծագործություններ ևս կծնվեն: «Եռախոսության» հետ կապված՝ նախկինում համերգային ծրագիր ունեցել ենք Արմավիրի մարզում, կարծում եմ՝ ապագայում շարունակական բնույթ կկրի՝ ներառելով նաև մյուս մարզերը: Մինչև վիրուսի տարածումը, տարբեր համերգներով պետք է ներկայանայինք Կանադայում և մի շարք Եվրոպական երկրներում, սակայն համերգները ժամանակավորապես հետաձգվել են: Իրավիճակի հաղթահարումից հետո հուսանք՝ համերգները կկայանան և ևս մեկ առիթ կունենանք օտար հանդիսատեսին ներկայացնելու հայկական ավանդական, հարուստ մշակույթը:

Share488TweetShare
Previous Post

Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը. Երևանը բժշկական պարագաներ է ստացել Չինաստանից

Next Post

Ինչքան գումար է հավաքվել ՀՀ-ում COVID-19 հաշվին

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Ես՝ Սյուզաննա Աղաբաբյանն եմ, ծնվել եմ 1993 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել եմ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, այնուհետև՝ Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Որպես կամավոր և աշխատակից ներգրավված եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոեմբերյանի մասնաճյուղի աշխատանքներում: Սիրում եմ լրագրությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև ստեղծագործել:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
40
System Of A Down – Protect The Land (Official Video)
#Հաղթելուենք

System Of A Down – Protect The Land (Official Video)

7 November 2020
26
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը
Հայաստան

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

18 October 2020
22
Կաֆկան ու կորած տիկնիկը
Գրականություն

Կաֆկան ու կորած տիկնիկը

5 September 2020
70
Մեր կողքին ապրող մարդիկ. Inside. Ստեղծարար թիմ ու հետաքրքիր գործունեություն
Հայաստան

Մեր կողքին ապրող մարդիկ. Inside. Ստեղծարար թիմ ու հետաքրքիր գործունեություն

31 August 2020
293
Մեր կողքին ապրող մարդիկ. 21-ամյա Էմման ու ԵԼԱշոԿը
Բիզնես

Մեր կողքին ապրող մարդիկ. 21-ամյա Էմման ու ԵԼԱշոԿը

28 August 2020
598
Load More
Next Post
Ինչքան գումար է հավաքվել ՀՀ-ում COVID-19 հաշվին

Ինչքան գումար է հավաքվել ՀՀ-ում COVID-19 հաշվին

Պաշտոնական․ Ucom-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայաններն աշխատանքից ազատվելու դիմում են գրել՝ բաժնետերերի միջև հակասությունների պատճառով, դիմում է գրել ևս 576 աշխատակից

Պաշտոնական․ Ucom-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայաններն աշխատանքից ազատվելու դիմում են գրել՝ բաժնետերերի միջև հակասությունների պատճառով, դիմում է գրել ևս 576 աշխատակից

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In